10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ կլինի ՀՀԿ-ի հետ. Առավոտ

Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ, վարչապետ ընտրելուց եւ նրա ծրագիրը հաս­տատելուց հետո մնալ մեծամասնություն եւ հան­դես գալ որպես խորհրդարանական ընդդիմու­թյուն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրա­նից որոշակի բեկորներ կանջատվեն եւ կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն եւ չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի […]

Ետ են բերում տարածը. Ժողովուրդ

Երեկ օրաթերթի թղթա­կիցը նկատել է, թե ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադ­րում «Երեւան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեց­նենք, այդ նստարանները քաղաքապետարանր հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաեւ այդպես փորձել են նստա­րանները փրկել հնարավոր վնասումնե­րից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ ետ են բերում տարածը: Նստարանների հանդեպ նման ուշադիր […]

Առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին. Հայկական Ժամանակ

Ես կաշխատեմ եիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանը պատասխանե­լով հարցին, թե հե՞շտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում: «Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում… Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց եւ կաշխատեմ նրա […]

Հարկավոր է սպասել /տեսանյութ/

«Տեղի ունեցածը հրաշալի էր, քանի որ բոլորս էինք հոգնել իրականությունից, որի մեջ ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը, ով ապագայի մասին դժվարանում է կանխատեսումներ անել, սակայն տեղի ունեցած հեղափոխությունը դրական է գնահատում: Պատմաբանը նկատում է, որ մարդկանց մեջ այս օրերին ավելացավ սերը:  «Պարտադիր չէ, որ հեղափոխությունը իր հետ արյուն բերի և բազմաթիվ […]

Օլիգարխների նոր բեւեռ է ստեղծվում. Ժամանակ

Թերթի տեղեկություննեիով՝ Հայաստանում Ռու­սաստանի եւ ռուսահայ օլիգար­խիայի շահերի ներկայացման առաքելությունը «Տաշիր խմբի» սեփականատեի ՍամվելԿարապետյանից փոխանցվել է «Ավալոն» ընկերության սեփականա­տեր, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանին: Ավագումյանը նախորդ տարի ձեռք էր բերել «Արտֆուդ» ընկերությու­նը: Հայտնի է դարձել, որ նա ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը եւ շարունակելու է ընդլայնել իր տնտե­սական ներկայությունը Հայաստանում: Ավագումյանը փորձե­լու է […]

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել. Հրապարակ

Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քա­ղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է եւ հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախ­կին ինքնավստահությունը եւ պատրաստվել նոր իրողություններին: Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու […]

«Ծառուկյան» դաշինքին հետո կհիշեցնեին …

««Ծառուկյան» դաշինքը շատ սթափ գնահատեց իրավիճակը, հասկացավ, որ չի կարող չեզոք մնալ, քանի որ դա հետագայում կհիշեցնեին արտահերթ ընտրությունների ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին «Ծառուկյան» դաշինքի կողմից սատարելուն: Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ 2015 թվականին մեծ բախում եղավ ՀՀԿ-ականների ու Գագիկ Ծառուկյանի […]

Աստծո բաժակը լեցուն է

«Արդարության Իմ բաժակը լեցուն է, թույլ մի՛ տվեք, որ այն դուրս թափվի: Ես ուզում եմ, որ դադարեն Իմ մարմինը հեղձամահ անելուց: Ես՝ Հիսուսը, Սեր եմ ուզում, և ուզում եմ, որ նրանք դադարեն միմյանց վրա թունավոր նետեր արձակելուց: Ինչո՞ւ համար են այս ծիսակատարությունները, երբ իրականում նրանք ոչինչ չունեն Ինձ մատուցելու: Ինձ մաքրություն է պետք, սեր, հավատարմություն, […]

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց վաղվա անելիքների մասին: «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության […]

«Հպարտությամբ կարող ենք զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին»/տեսանյութ/

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված