10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:  Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով աճել են 1,06 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,66 դոլարի: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0,99 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 70,41 դոլար:

Հանձնարարվել է նախապատրաստվել մայիսի 25-ին «Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը: Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիներին

Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ  անձամբ Նախագահ Արմեն Սարգսյանը: Ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք  լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում: Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները: Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ […]

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,                   Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝  Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:                 Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի […]

Տարոն Մարգարյանը շնորհավորել է

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Տասնամյակներ շարունակ ռադիոն եղել է հանրությանը լրատվություն տրամադրող ամենազանգվածային և մատչելի միջոցը: Հեռուստատեսության հետ մրցակցության և ինտերնետի սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում ռադիոն մինչ օրս պահպանել է իր կարևոր դերն ու […]

Շարմազանովը ներկայացրեց կուսակցության որոշումը (տեսանյութ)

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին»,-քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀԿ-ն համապատասխան ձայներով կապահովի, որպեսզի մենք վաղն ունենանք վարչապետ։ Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ […]

Պահը բեկումնային է. ՀՀ նախագահի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը:  Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:  Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք […]

Եթե արտահերթ ընտրությունները լինեն կես տարի հետո, ռեֆորմներ էլ կլինեն. փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ վաղը՝ մայիսի 8-ին, վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ գործարար թևը, որը այս ընթացքում վնասներ է կրում, շատ հանգիստ կարող է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: «Իշխանությունն աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն, կարծես թե, այլևս […]

«Վերջին դաս»-ի նպատակով փող չհավաքել.ԿԳՆ-ն հայտնում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ ժանանակավոր պաշտոնակատարներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի