10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու են Փաշինյանին:

Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանը բավարարեց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել […]

Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք.քաղաքագետ

«Ըստ ամենայնի, վաղը կունենանք Հայաստանի նոր վարչապետ`հանձին Նիկոլ Փաշինյանի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետը նկատում է, որ դրանով ճգնաժամը չի հարթվի. «Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք, ճանապարհը երկար է եւ փշոտ, նոր կառավարության համար նաեւ ականապատված»,-նշում է Ռուբեն Մեհրաբյանը Մանրամասնելով ասելիքը քաղաքագետը հայտնեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն […]

Առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու.փաստաբան

«Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու:Նրանք իրենց կոճակները սեղմելու են»,-այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Փստաբանը համոզմունք է հայտնել, որ իշխանության եկած թիմը հաղթելու է. «Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին: Նշենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով աշխատակիցներին վերաբերող դատական գործերում թույլ չտալ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի […]

Պետք է ամեն ինչ անենք, որ ցնցումներից զերծ մնանք. Թ.Մանասերյան

«Ինձ համար կանխատեսելի էր այն, ինչը տեղի ունեցավ, իհարկե ոչ անձի մասով», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը պետք է արմատավորվի.« Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորել, որ ուշադրություն դարձնի թե ժամանակավոր Կառավարություն ձևավորելիս, և թե դրանից հետո։ Հասարակության մեջ լուրջ բեկում մտցնողը երիտասարդությունն է։ Եթե իրենց չտրվի […]

Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ամենակարևոր հարցերից մեկը տնօրենի ընտրության կարգի փոփոխությունն է. Բախշյան

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդիպում է ունեցել Երևանի Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի ուսուցիչների ու ծնողների հետ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումից հետո: Այս մասին Բախշյանն ինքը հայտնեց լրագրողներին: «Այն, ինչ կատարվեց թիվ 11 դպրոցում, միայն թիվ 11 դպրոցին հատուկ չէ: Դա մեր երկրում կառավարման համակարգի ճգնաժամի մասին է խոսում, որի […]

ՀՀ ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգեւատրվել պետական համակարգի աշխատակիցներ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը եւ արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի […]

Կպահանջվի 1-1,5 տարի՝ տեսնելու, թե ինչ կփոխի Նիկոլ Փաշինյանը. սոցիոլոգ

Վերջին օրերին իշխանափոխության հետ կապված սոցհարցումները ցույց են տվել, որ հասարակության մեջ կա և բողոքի ալիք, և ոգեշնչություն,  որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան կուղղի:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  Նա նկատեց, որ երկու կողմերը կարողանան համաձայնության գալ և միասնական լուծեն առկա խնդիրները; «Եթե Հանրապետականները իրոք չունեն այս խնդրի լուծման պահեստային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի