10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը. Արամ Սարգսյան

«Այն համակարգը, որը կար Հայաստանում բոլորիս սեղմած էր պահում և վերջապես տեղի ունեցավ, այն ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,-այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Քաղաքական գործիչը սակայն սա վերջնական հաղթանակ չի համարում, քանի որ կարծում է՝ հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը: «Օլիգարխիան այդքան հեշտ թույլ չի […]

Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունից

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, այլ աշխատում է իր ելույթի վրա: Ինչ վերաբերում է լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է լինել առաջին փոխվարչապետ, Փաշինյանը այպես մեկնաբանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ […]

Ես Ռոբերտ Քոչարյանին 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով եմ զրուցել. Վ. Բաղդասարյան

«Ես հիմա ձեր դիմացը նստած եմ, որ այդքան ճնշվողի տրամադրություն թողնո՞ւմ եմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ճիշտ են լուրերը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է ՀՀԿ-ին ճնշել, որ դեմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես Ռոբերտ Քոչարյանին 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով եմ […]

Մեր մեջ որևէ դժգոհություն չի եղել. ՀՀԿ-ն հակադարձում է «Դաշնակցությանը»

«Դուք ընկնում եք երազների կամ ենթադրությունների գիրկը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան է հավանական, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ու ուժային կառույցներն անցնեն նրա ենթակայության ներքո, մի շարք անդամներ լքեն ՀՀԿ խմբակցությունը: Բաղդասարյանը շարունակեց. «Որևէ ուժային կառույց որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս սեր ու համերաշխության […]

Պատրաստ ենք լինել ընդդիմություն. ՀՀԿ

«Մենք արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք մեր հայտարարությանը, նկատի ունենալով մեր ընդդիմադիրների ձայները՝ մենք կօժանադակենք, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վաղը կայանալիք վարչապետի ընտրությունից: Ինչ վերաբերում է արդեն հետոյի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա Վ, Բաղդասարյանը հորդորեց համբերել, հիմիկվանից չքննարկել, թե կողմ […]

Չեմ կարծում, որ առնվետազք է եղել, երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին կոչ արեց փոքր-ինչ կոռեկտ լինել, չօգտագործել առնտեվազք և նմանատիպ վիրավորական այլ հայտարարություններ, երբ հարց հնչեց այն մասին, թե արդյոք նոր կառավարությանը պետք են լինելու այնպիսի գործընկերներ, որոնք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ էին, աջակցում էին, սակայն շատ արագ անցան Նիկոլ Փաշինյանի կողմը: «Չեմ կարծում, որ […]

Սա սառեցնում է բոլոր տեսակի հարաբերությունները

Եթե ուզում էք լավացնել հարաբերությունները ձեր սիրած բարեկամի հետ, դադարեք տեքստ անելուց ու խոսեք հեռախոսով: Իսկ ավելի լավ է հաճախ հանդիպել: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում ուր մարդիկ դադարում են իրար հետ խոսել՝ ամեն ինչ վստահելով տեքստ անելուն: Սա սառեցնում է բոլոր տեսակի հարաբերությունները: Շատ բան կորում է տեքստի մեջ: Պարզապես պետք է վերցնել հեռախոսն […]

Մենք երբ իրար տեսնում ենք, գրկախառնվում ենք, խնդիր չունենք. Մարուքյանը՝ Փաշինյանից

Հայաստանում փոփոխությունների սկզիբը կդրվի վաղը, և իշխանությունների ղեկը կփոխանցվի փոքրամասնությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Վրաստանում «վարդերի» հեղափոխությանը հաջորդեցին ֆունդամենտալ ռեսֆորմները, մենք պետք է ավելին անենք, քան մեր հարևան երկրում են կարողացել անել, մենք մտնում ենք մի ավելի բարդ փուլ»: Նա նշեց՝ ամեն ինչ անելու են թավշյա հեղափոխության […]

Հանրային իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատել. Ռուստամյանը՝ Խաչատուր Սուքիասյանից

Վաղը ՀՅԴ-ն կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ էլ հայտարարի մի բան և բոլորովին այլ բան անի, սա արդեն քաղաքական ուժի համար է վտանգավոր»,- նշեց Ռուստամյանը։ Ըստ նրա՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի