26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստծուն մի բարկացրու

Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս:

Սաղմոս 25

Հայրերի ոսկե ֆոնդից 

Ամեն առավոտ, երբ արթնանում ես քնից, խորհիր այն մասին, որ Աստծո առջև պատասխան պետք է տաս բոլոր քո արարքների համար և էլ մեղք չես գործի Նրա առջև, ու Աստծո վախը կբնակվի քո մեջ:

Յուրաքանչյուր քայլ, որ անում ենք այս կյանքի ճանապարհին, մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր վերջին քայլին:

Եղիր ծերերի բազմության մեջ և ով իմաստուն է՝ հակվիր դեպի նա:  Ցանկացիր լսել բոլոր աստվածառաք զրույցները, և թող հանճարեղ  ասույթները չվրիպեն քեզանից: Սիրաք 6:35

Մարդ չպետք է վհատվի՝ տկար եմ ասելով, որովհետև շատ անգամ հաստատուն ծառերը խորտակվում և արմատախիլ են լինում, մինչդեռ դյուրաբեկ եղեգները փոթորկի դեմ հաստատուն են մնում:

Ղևոնդ Ալիշան

Հեռու չէ հունձքի ժամը, մաքրենք որոմից մեր հոգու արտը:

Նեղոս Սինայեցի

Թող խիղճդ քեզ հնազանդության հայելի լինի, և դա քեզ բավական է:

Հովհաննես Սանդուղք

Ինչպես չի կարող սոված մարդը չհիշել հացի մասին, այնպես էլ հնարավոր չէ փրկվել առանց հիշելու դժոխքը, մահը և վերջին դատաստանը: 

Հովհաննես Սանդուղք

Վախեցիր այն ահավոր օրից ու ժամից, երբ քեզ ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ եղբայրդ, ո՛չ հարազատդ, ո՛չ փառքդ, ո՛չ հարստությունդ ու իշխանությունդ, այլ կլինի միայն մարդը ու իր կատարած գործերը: 

Հովհաննես Սանդուղք

Տեր, թույլ տուր ճանաչեմ Քեզ, ճանաչեմ նաև ինձ: Քեզ ճանաչեմ՝ սիրելու համար, ինձ ճանաչեմ՝ արհամարհելու համար:

Երանելի Օգոստինոս

Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ