26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արոնյանը զիջել է աշխարհի չեմպիոնին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում երեկ կայացավ Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 3-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին աշխարհի չեմպիոն Կարլսենը և գավաթակիր Արոնյանը: Պարտիայում հաղթանակ տոնեց սպիտակ խաղաքարերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: 3-րդ տուրից հետո աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Պատռել թանձր քողը. Անահիտ Բախշյանը «Մարտիկ» հիմնադրամի հարցով դիմել է ՔԿ-ի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով բացահայտել գեներալ Արթուր Աղաբեկյանի կողմից նախկինում ղեկավարված «Մարտիկ» հիմնադրամի հաշվեհամարին կա՞ գումար, թե՞ ոչ։   «2016թ. մայիսից բարձրաձայնում եմ 2002թ. հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային, Հիմնադրամի սահմանած կանոնադրական նպատակներին չծառայող […]

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ռազմական կցորդին

Մայիսի 31-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության  ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման […]

Ոստիկաններին, ի վերջո, հաջողվեց Մասիսի քաղաքացիներին հեռացնել դարպասների մոտից (տեսանյութ)

Այսօր Մասիս քաղաքի բնակիչները հավաքվել էին Էրեբունի համայնքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց պահանջելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Բնակիչները պատնեշ էին կազմել ոստիկանական շենքի դարպասների դիմաց և չէին թողնում ոստիկանական մեքենաներին ելք ու մուտք անել շենք: Նրանք ասում էին, որ ոչ մի պարագայում չեն հեռանալու շենքի դիմացից՝ մինչև իրենց պահանջը չբավարերեն: Ոստիկանական ուժերը […]

Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին վերջինս նշանակվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնում: Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Վլադիմիր Հակոբյանը նշանակվել էր վարչապետի օգնական: 2006-2015 թթ.-ին Վլադիմիր Հակոբյանն աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում: Հավելենք, որ Վլադիմիր Հակոբյանի ստանձնած պաշտոնը նախկինում զբաղեցնում էր […]

Միայն իմ դիակի վրայով իմ տղեն կմտնի էստեղ. Մասիսի քաղաքապետի մայր (տեսանյութ)

Այսօր Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Էրեբունի համայնքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց` պահանջելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Քաղաքացիների խոսքով՝ այսօր առավոտյան Դավիթ Համբարձումյանին բերման են ենթարկել, որից հետո ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի և ձերբակալման դրդապատճառների մասին. «Էդ մարդը մեզ համար ամեն ինչ արել ա, ամեն հարցում կանգնած […]

Ովքե՞ր են երկնքում հզորները

Երեխաներիս բացատրում էի, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի այն խոսքը, թե «երկնքի արքայությունը բռնադատվում է և հզորներն են հափշտակում այն» (Մթ. 11:12): Ովքե՞ր են երկնքում հզորները: Նրանք, ովքեր խոնարհ են, համբերատար են, ներողամիտ են, չեն նախանձում, չեն դատում, չեն մեծամտանում, սիրում են Աստծուն ու մարդկանց: Հեշտ ե՞ն այս բաները պահելը: Ոչ: Մեծ ուժ է […]

1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ. Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ։ Մինչ այդ կուզենայի բարձրացնել առաջին հայացքից մանր թվացող, բայց իրականում կարևոր և հեշտ լուծելի մի քանի հարց։ 1. Դեպի ՀՀ թռչող և ՀՀ-ից թռչող ուղևորատար օդանավերում պարտադիր պետք է լինեն հայերեն լեզվով հայտարարություններ։ Այսօր Կիևից-երևան ուկրաինական МАУ ավիաընկերության […]

Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում

Ապրիլի 1-ից մայիսի 31–ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:  

Կարիքը չկա՞ր, որ Վեհափառն անդրադառնար պղծության քարոզին (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղյակ չէ, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան հրավիրված ու բարձր մակարդակով դիմավորված աշխարհահռչակ Էլթոն Ջոնի հայտարարություններին համասեռամոլների մասին: «Մասնակիցը չեմ եղել հանդիպման, չգիտեմ՝ ինչ է քննարկվել»,-նշեց նա: Հարցին, թե չկա՞ր արդյոք անհրաժեշտություն, որպեսզի Վեհափառն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի