08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Սերյան Օհանյանը տեղյակ չէ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե ինչ տեղեկատվություն է տարածվել իրեն հարցաքննության կանչելու վերաբերյալ:

«Ես չգիտեմ, թե ինչ նյութ է: Նոր եմ իմացել այդ մասին՝ մամուլից: Կզբաղվեմ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ինքը որևէ հարցաքննության չի մասնակցել:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Ինչպես հայտնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

 
 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ