28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկում ֆինանսների նախարարությունում

Ֆինանսների նախարարությունում քննարկել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 9 թիրախային ոլորտներից մեկի՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հիմնախնդիրները: Դրանք վերաբերում են, մասնավորապես, քաղաքացու համար մատչելի, պարզեցված բյուջեի մշակման մեխանիզմներին: Այսօր՝ հունիսի 13-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գլխավորությամբ:

Կարեն Բրուտյանը նշել է, որ նման հանդիպումների պարբերական բնույթը պայմանավորված է պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության լայն շրջանակով, որը ներառում է նաեւ պարզեցված բյուջեի մշակումը եւ այն հասարակության համար ծախսերի, եկամուտների եւ դեֆիցիտի մասով ավելի մատչելի ու հասկանալի դարձնելը:

«Պարզեցված բյուջեի մասով նախարարությունը պատրաստ է մշակել այնպիսի ձեւաչափ, որը հնարավորություն կտա բյուջեն ավելի ընկալելի եւ օգտակար դարձնել քաղաքացու համար»,- ասել է Բրուտյանը՝ հավելելով, որ նախարարությունը մշակել եւ հանրությանն է ներկայացրել պարզեցված բյուջեի իր տարբերակը եւ պատրաստ է լսել առաջարկներ՝ փաստաթուղթն ավելի նպատակային դարձնելու համար:

Գենդերային զգայուն բյուջետավորման մեխանիզմների մշակումը, ըստ փոխնախարարի, պետք է իրականացվի համապատասխան ճյուղային նախարարությունների հետ համագործակցության միջոցով, որին պատրաստ է աջակցել նաեւ ֆինանսների նախարարությունը: 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ նման նախաձեռնության հիմքում ՔՀԿ-կառավարություն հակակոռուպցիոն բարեփոխումների եւ մի շարք այլ հաջողված համատեղ ծրագրերի փորձն է, եւ ծրագրի հիմնական նպատակն է հանրային ֆինանսների կառավարման շրջանակում ապահովել տարբեր ոլորտների համակարգված աշխատանքը՝ ֆինանսների նախարարության հետ համագործակցության միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ