13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մխիթարյանի նոր խաղակոշիկը

Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի: «Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաև ՀՀ Զինանշանը: Իսկ մյուսի վրա «Արսելանի» գույներն են և «զինագործների» տարբերանշանը:  Խաղակոշիկների հետևում պատկերված են նաև Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները: Համապատասխանաբար «Արսենալում» 7, Հայաստանի ազգային հավաքականում ՝18:

ԱԱԾ-ն բացահայտեց Նվարդին /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:                 Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս […]

59-ամյա Մադոննան կրկին ամուսնանում է

59-ամյա երգչուհի Մադոննան ամուսնանում է 32-ամյա պարողի հետ: Երգչուհին այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա հանդես է եկել հարսի զգեստով: «Ես հարս եմ լինելու: Ամուսնացած: Ի զարմանս», – մակագրել է լուսանկարը՝ «փոփ-երաժշտության թագուհին»: Մադոննան ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին անգամ՝ Շոն Պենի, երկրորդ անգամ՝ Գայ Ռիչիի հետ:

Ո՞ր արժանիքների համար

Ըստ «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանի, մյուս հարցը, որն առաջացել է այս օրերին, ԱԱԾ-ի ղեկավարի նշանակումն է: Ո՞ր արժանիքների համար ինչ-որ մեկը նշանակվեց ԱԱԾ-ի պետ, մարդը ինչ-որ բան արե՞լ էր հանրության համար,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում ասաց Անդրեաս Ղուկասյանը:- Ծառայում էր ռեժիմին»: Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի:  

Առնետները վազում էին սննդի վրայով․ սկանդալ

ԱՄՆ-ում Burger King-ը փակվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ խոհանոցում առնետները վազում են սննդի փաթեթների վրայով՝ այս մասին հայտնում է hronika.info-ն: Հանրային առողջապահության վարչության մամուլի քարտուղար Անդրեա Վոյչիկը հայտարարել է, որ հունիսի 1-ին Սննդամթերքի անվտանգության վարչությունը բողոք է ստացել ռեստորանի վերաբերյալ, և սանիտարական տեսուչները նույն օրն առավոտյան գնացել են՝ ստուգումներ իրականացնելու: Տեսուչները […]

Փոփոխությունների մեծ ռիսկերը

Հայաստանի ու  Արցախի համար փոփոխությունների ու անցումային այս շրջանում  երկրի առջեւ ծառացած սպառնալիքներն առավել  ցայտուն են դառնում: Ռազմական փորձագետ,  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը  կարծում է այս փուլում հատկապես Հայաստանի նոր իշխանություններն ու ժողովուդը  պետք է զգոն լինեն: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին,  Հայկ Նախապետյանն ասաց.    «Ճապոնական ասացվածք կա, եթե […]

«Այսպես պետություն չեն կառուցում»

Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Սահմանադրության որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին. «Կիսանախագահական համակարգին պետք է վերադառնանք, որտեղ նախագահը պետք է լինի ժողովրդի մեծամասնության ներկայացուցիչ: Իսկ կառավարությունն իր հերթին պետք է մենեջմենթով ու տնտեսական հարցերով զբաղվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Գալով քաղաքական իրավիճակին՝ նա նշեց. «Լավ, հեղափոխություն […]

Հայտնի դերասանի կինը`իր ճաղատացման մասին

Օրերս 46-ամյա Ուիլ Սմիթի կինը անսպասելի խոստովանություն է արել. նա պատմել է, որ արագ կերպով կորցնում է մազերը։ «Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ գիտակցեցի, որ ճաղատանում եմ։ Ես գլուխս էի լվանում և հանկարծ տեսա, որ մազերս փնջերով թափվում են։ Դա պարզապես սարսափելի էր։ Ես սարսափից սկսեցի դողալ…»,– պատմել է Ջադան, ավելացնելով, որ այդ […]

Ճապոնիայում յուրօրինակ Coca-Cola են թողարկել

Ճապոնիայում թափանցիկ Coca-Cola-ի բաղադրատոմսը մշակել են մեկ տարի։ Ըմպելիքի վերջնական տարբերակն ընտրելուց առաջ ընկերությունը «զտված» կոլայի 50 նմուշ է մշակել։ Թափանցիկ կոլա սեղծելով՝ մշակողները հրաժարվել են Coca-Cola-ի գլխավոր բաղադրիչից՝ կարամելից։ Փոխարենը կիտրոնի թուրմ են հավելել՝ հիմնական դարձնելով ցիտրուսային բաղադրիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված