24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պոլ Գոբլի ծրագիրը. «Հայաստանի ժողովուրդը պետք է լինի պառակտված ու բզկտված, նաև պատերազմում պարտված»

 Եկեղեցու և Վեհափառի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություներինկտրվի ճշմարիտ գնահատական, եթե դրանք դիտարկվեն նաև առկա աշխարհաքաղաքականհամատեքստում.  ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ  զրույցում  ասաց  «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի համանախագահող, պատմական գիտությունների  թեկնածու, քաղաքագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ:

 Տիկին Եսայանի համոզմամբ, Հայաստանի ժողովրդի հոգևոր պառակտումը իրականացվում է արտաքին ուժերի  անուղղակի ուղղորդմամբ՝ հստակ նպատակով:Վերջինս մտահոգ է,  առաջիկայում մեզ սպասվում են լուրջ  մարտահրավերներ: Եվ ուշադրություն է հրավիրում սպասվող, մասնավորաբար, երկու վտանգների վրա.

«Առաջին. Հայաստանում առաջիկայում օրենսդրորեն փորձ կարվի հաստատել միասեռականների իրավունքները  պաշտպանող և այլ պղծություններ պարտադրող օրենքները»: Եսայանը հիշեցնում է, որ դրանց  քարոզչական  մեկնարկն արդեն իսկ տրվել է Արմեն Սարգսյանի կողմից:  Ի դեպ, երևի արդեն հենց այս ամիս մենք վկա կլինեք  այն իրողության, թե ինչպե՞ս է «առաջադեմ» Եվրոպան Արմեն Սարգսյանի ու այլոց միջոցովՀայաստանի ժողովրդին  «մարդու իրավունքներ» պարտադրելու: Այդ պղծությունների դեմ այսօր միակ և ամենակենսունակ օղակը եկեղեցին  է»:

Երկրորդ. ըստ քաղաքագետի, որպեսզի կենսագործվի Պոլ Գոբլի և նրա տերերի ծրագիրը.  «Հայաստանի  ժողովուրդը  պետք է լինի պառակտված ու բզկտված, նաև պատերազմում պարտված՝ իրենց սադրանքով հայ-ադրբեջանական սահմանինպատերազմական գործողությունների վերսկսման արդյունքում:

Այս վտանգավոր զարգացումները նկատի ունենալով՝ քաղաքագետը դիմում է մեր ժողովրդին. «Արդար, անկեղծ մղումով այս շարժման մեջ ներգրավված իմ քրիստոնյա քույրերին ուեղբայրներին հորդորում եմ  լրջորեն  խորհել  վերոնշյալ սպառնալիքների  մասին, ետդառնալ մեր ժողովրդի համար  կործանարար  այն  ընթացքից, որի մեջ  ակամա ներքաշվելեն,  և պատրաստվել միաբան դեմ կանգնելու  այն պղծություններին  ու մարտահրավերներին, որոնց առաջիկայում համախմբված պետք է դիմակայենք»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ