07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աստված մի արասցե, վերածվելու եք հերետիկոսական նոր շարժման

Նոր Հայաստան նոր Հայրապետ շարժման առաջնորդներ, կազմակերպիչներ, և հատկապես «սրբակենցաղ» հայր Կորյուն, «Աստվածաբան» տեր Արմեն և «բարեպաշտ ու քաջ» Կարեն, ուզում եմ հիշեցնել, որ ըստ ձեզ ոչ օրինական ճանահարհով ընտրված երեք Հայոց Հայրապետները միասին, 1955-2018թթ. 9-անգամ օրհնել են Սրբալույս Մյուռոնը։
Իսկ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն, որն ըստ ձեզ «անօրեն» է , իսկ ըստ տեր Արմենի «աստվածաբանական» մտքի թռիչքի, հայոց կաթողիկոսի օծումն համեմատվում է հուդայի օծման հետ, մինչ այսօր 3 -անգամ օրհնել է Սրբալույս Մյուռոնը, ձեռնադրել է եպիսկոպոսներ և օծել կամ վերաօծել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր։
Ի՞նչ է 19-տարի Վեհափառին, իր կաթողիկոսական առաքելության մեջ, Սուրբ Հոգին չի առաջնորդել։ 
«Եթե կույր լինեիք մեղք չէիք ունենա, բայց եթե ասում եք, թե տեսնում եք, ապա ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում» (Հովհ. 9:41)։
Կանգ առեք՛ և ապաշխարեցե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ, այլապես, Աստված մի արասցե, վերածվելու եք հերետիկոսական նոր շարժման։
Տեր օգանական բոլորին։ Մնա՛ք խաղաղությամբ։

Տեր Մաղաքիա Օհանյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ