Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք

Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես,
Ինչպես Դու ես կամենում, որ լինենք:
Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն: Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես Եմ կամենում, որ լինեք: Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես Եմ ձեր միակ առաջնորդը:
Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում: Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր, առանց ետ նայելու: Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել: Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անել: