04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արսեն Մկրտչյանը նշանակվել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է

Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։ Առ այսօր չկա խոշորացումը հիմնավորող գործնականով փաստարկված ապացույց։  Նախկինում, երբ համայնքների խոշորացում էր իրականացվում, Հայաստանի շատ ու շատ համայնքներում մարդիկ դժգոհում էին, այդ թվում ճանապարհներ էին փակվում։ Սակայն նրանց ձայնն այդպես էլ հաշվի չէր առնվում։ […]

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել […]

Անկախ բեռի ծանրությունից, մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վ. Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ազգ-բանակ» կոնցեպտի մասին հայտարարությանը: Նախկին նախարարը, մասնավորապես, գրել է. «Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի  նորանշանակ քարտուղարին և իմ նախկին ուսանողին Սիրելի Արմեն Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման […]

Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում  մասնակցել է  «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի […]

Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել.Ջավադյան

Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է […]

20-ամյա երիտասարդի սպանությունը կատարվել է ավտոտնակում, դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է  20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Ավելի […]

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա. Շարմազանով

«ՀՀԿ-ն միշտ էլ վերանայումներ կատարել է։ Հիմա ՀՀԿ-ի հարցերով մի զբաղվեք, ՀՀԿ-ն իր քաղաքական պատասխանատվությունը կրել է, հրաժարական է տվել Հանրապետականի ղեկավարը, այսօր կա նոր իշխանություն, երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, և ակնկալիքները արդեն պետք է լինեն ոչ թե ՀՀԿ-ից, այլ նոր կառավարությունից»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան լրագրողի հարցին, […]

Վարչապետի արածը կամակորություն է. Վովա Վարդանով

«Կարծեմ, ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահն էր լայվ անում, մեր այսօրվա վարչապետը նման բան է անում, որպեսզի ցույց տա իր կապը ժողովրդի հետ, սա իր գործն է: Սակայն պետք չէ մոռանալ, որ շատ ավելի լուրջ առաջին դեմքեր, ավելի լուրջ ու ժողովրդավար երկրներից ենթարկվում են անվտանգության կանոններին»,-այսօր՝ մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

Եթե ՀԱՊԿ-ը սպառնալիք էր, հիմա էլ ասեք՝ սպառնալիք է. Շարմազանով

«Մենք՝ նախկին իշխանություններս, Հայաստանում բոլոր թերություններով հանդերձ, կառուցել ենք ժողովրդավարական համակարգ, որտեղ դատական, օրենսդիր ու գործադիր իշխանություններն ունեցել են հստակ տարանջատում։ Ես թե որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, թե որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թե ԱԺ նախագահի տեղակալ ու պատգամավոր, երբեք իրավական խնդիրներին գնահատականներ չեմ տվել։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում երբևէ որևէ մեկը չի գտնի մի դեպք, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի