Ադրբեջանը երկրի խորքից բերված ստորաբաժանումներ է տեղակայում սահմանին. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը մտահոգ է սահմանին տիրող իրավիճակով, մասնավորապես, հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի չդադարող կուտակումների փաստով:
«Սույն թվականի ապրիլից Ադրբեջանը մի շարք ստորաբաժանումներ է տեղաբաշխել սահմանամերձ շրջաններում: Նրանց մշտական տեղակայման վայրը այդտեղ չի գտնվում, երկրի խորքերից են բերել: Վերջին մի քանի օրերին ինչ-որ տեղաշարժեր են», – Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախում այս փաստով ահաբեկված չեն եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են՝ իրավիճակը վերահսկելու եւ ռազմավարական նախաձեռնողականությունը պահելու նպատակով: «Հակառակորդին զսպելու միայն մեկ ձեւ կա՝ նա միշտ պետք է իմանա , որ մենք ավելի ուժեղ ենք, միայն դա է լինելու գրավականը, որ Ադրբեջանը չգնա արկածախնդրության»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը: