Մեծավան համայնքի ղեկավարը 6․700․000 դրամից ավելի գումար է յուրացրել (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին […]
«Ես կողմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին զուտ այն առումով, որ իմ վերաբերմունքը ցույց տամ նորընտիր կառավարությանը»,-այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ «Նոր կառավարությանը փորձելու եմ ամեն կերպ աջակցություն ցույց տալ, որ չձախողվի։ Ուզում եմ աջակցողի դերում հանդես գալ։ Զուտ այդ առումով փորձելու եմ կողմ քվեարկել։ Վաղը նորից թող լրացուցիչ քննարկումները լինեն, վերջնական կարծիքս […]
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառները: Նա նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկը՝ երևի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը և ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը: «Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման մեջ:
«Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Արայիկ Հարությունյանը: «Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Ա.Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», – նշեց նա: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաժարականի […]
Մասիսի քաղաքապետի գործով մասին դատախազության այսօր տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է. […]
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]
««Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ […]
























