24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեք առաջարկ Վեհափառին

Այսօր Ֆեյսբուքում տարածվում է մի գրություն, թէ «Ով կքննադատի ու չի ընդունի արդարության ու հոգևոր զարթոնքի համար ոտքի կանգնած ”Նոր Հայաստան, Նոր Հայրապետ” նախաձեռնության անդամների ու շարժման մասնակիցների պայքարի ձևը, թող առաջարկի իրենը»:

Ես ոչ քննադատում եմ, ոչ ընդունում, ոչ մերժում, որովհետև չեմ հասկանում, սրտեր ու մտքեր չեմ տեսնում: Բոլոր հանգամանքները չգիտեմ: Հավատում եմ, որ Աստված ինքն ավելի լավ է տեսնում ամեն ինչ ու իսկույն արդարություն կանի իր այն զավակներին, «որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են», միայն թէ հավատք գտնի (Ղկ. 18:7-8):

Մեր բոլորի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու բարեկարգումն է: Եպիսկոպոսներն ու քահանաները նույնպես ընդունում են, որ գործ շատ կա անելու: Հետևաբար պետք է բարեկարգման աշխատանքն արագացվի:

Հարց: Ի՞նչ կաներ ‘Նոր Հայաստան, Նոր Հայրապետ” նախաձեռնությունը եթե իշխանություն ունենար եկեղեցում: Ի՞նչը կբարեկարգեր անմիջապես:

Առաջարկս հետևյալն է: Թող գործողությունների ցուցակ կազմեն ու այն անմիջապես քննարկեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Եպիսկոպոսների հետ: Մի գուցե այդ հարցերը արագ լուծում ստանան: Մի գուցե արդյունքում գործողությունների մեխանիզմ մշակվի, որով այդ հարցերն արագ լուծում կստանան: Մի գուցե Կաթողիկոսինու Եպիսկոպոսաց ժողովին կից մի մարմին ստեղծվի, որում կլինեն միայն Քրիստոսին նվիրված մարդիկ, ովքեր թող վկայեն այդ մասին ու այս մարմինն արագ աշխատանքներ տանի բարեկարգման գործոն արագացնելու համար:

Օրինակ, ահա 3 առաջարկներ նմանատիպ ցուցակի մեջ ընդգրկելու համար:

1. Օգտակար կլինի որ Կաթողիկոսն անձնական Ֆեյսբուքի և YouTube-ի էջ բացի ու ամեն օր հոգևոր սնունդ տա իր զավակներին: Թող ամեն օր 3-5 րոպեանոց վիդեո խոսք ուղղի ու ժողովրդին ցույց տա թէ մարդիկ ինչպես արժանանան Աստուծո հետ հաղորդության ու երկնքի արքայության: Թող սովորեցնի թէ մարդիկ ինչպես սիրեն Քրիստոսին ու ինչպես պահեն իր պատվիրանները: Թող սովորեցնի ամեն օր թէ մարդիկ ինչպես ուրանան իրենց անձերն ու հոժարությամբ կրեն իրենց խաչերը, որը պահանջում է Քրիստոսը: Թող սովորեցնի, թէ մարդիկ ինչպես դիմադրեն չարին ու պայքարեն սեփական չար կրքերի դեմ: Արդյունքում մարդիկ կտեսնեն որ Ամենայն Հայոց Կաթողիկսն այն անձը չէ, ինչի մասին գրում են մամուլում, այլ հոգ է տանում իր զավակների համար: Սա պիտի լինի «լայվ” վիդեո ուղերձների տեսքով, այլ ոչ թէ գրավոր:

2. Թող եպիսկոպոսները նույնն անեն: Նրանք բոլորը հենց այդ գործի համար են կոչվել եպիսկոպոսության, որպեսզի տարածեն Ավետարանը:

3. Վանական կյանքի աշխուժացում: Մեզ աղոթող վանքեր են պետք: Հայ Եկեղեցին չի կարող առանց վանքերի լինել:

4. Մեր եկեղեցին պիտի ազատվի աշխարհիկ մտածողության ճնշումից: Մեր եկեղեցու կառավարման մեջ ներգրավված են աշխարհիկ մարդիկ (Գերագույն Հոգևոր Խորհուրդ, Ազգային Եկեղեցական ժողով, թեմական պատգամավորներ, ծխական խորհուրդներ), որոնց երբեք կանոնավորապես չես տեսնի Սբ. Պատարագներին: Շեշտում եմ, ԿԱՆՈՆԱՎՈՐԱՊԵՍ: Պետք է այնպիսի կարգ, որ այս դիրքերում լինեն Հիսուս Քրիստոսին հավատացող ու նվիրված մարդիկ:

5. Թեմեր կան, որտեղ թեմական կանոնադրության մեջ ընդհանրապես Տեր Հիսուս Քրիստոսի անունը չկա: Ահա վերցրեք ու կարդացեք ԱՄՆի Արևելյան Թեմի կանոնադրությունը (bylaws): Բացի դրանից, այնտեղ ասվում է, որ եկեղեցու ծխական կամ թեմական ժողովի անդամ կարող է լինել ցանկացած անձ, ով մկրտված է Հայ Առաքելական Եկեղեցում: Նկատեք, որ չի պահանջվում հավատք Հիսուս Քրիստոսի նկատմամբ, այլ պարզապես մկրտություն: Սա պիտի բարեկարգվի: Այս ճանապարհով շատ անհավատ աշխարհիկ մարդիկ, պարզապես մկրտություն ունենալով սողոկսում են Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման համակարգ, բայց չունեն ոչ հավատք Քրիստոսի նկատմամբ, ոչ էլ նվիրում Քրիստոսին:

Այս հարցերը մի մարդու միջոցով դժվար է լուծել, մանավանդ որ այդ մարդը շրջապատված է աշխարհիկ մտածողության ազդեցությամբ: Բայց եթե այս ”Նոր Հայաստան, Նոր Հայրապետ” նախաձեռնությունն ասի, մենք ուզում ենք նեցուկ կանգնել մեր եկեղեցու այն ուժերին, ովքեր իսկապես ուզում են արագացնել բարեկարգումը, ապա դա հնարավոր է, որ օգտակար բան լինի մեր եկեղեցու համար: Որովհետև ցանկացած մարդ, ով էլ լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնին, նրան հոգևոր օգնություն է պետք, որպեսզի կարողանա ընդդիմանալ աշխարհիկ մտածողությանն ու ազդեցությանը: 4րդ և 5րդ կետերից պատկերացրեք թէ ինչքան աշխարհիկ ազդեցություն կա մեր եկեղեցում: Սա ահռելի խնդիր է այսօր բոլոր եկեղեցիներում ամբողջ աշխարհում:

Սիրելի ընթերցողներ: Սրանք պարզապես առաջարկներ են: Մի գուցե ես սխալ եմ տեսնում: Մի գուցե խնդիրներն այլ են: Եթե կան ավելի կառուցողական առաջարկներ, որ կնպաստեն մեր եկեղեցու բարեկարգման արագացմանը, ապա խնդրեմ, ջնջեք սրանք, ներեք մեղավորիս ու ձերը ներկայացրեք (բայց Քրիստոնեական սիրո ու կառուցողական ոգով): Եթե այս առաջարկը օգտակար համարեք, խնդրում եմ կիսեք այն և ”Նոր Հայաստան, Նոր Հայրապետ” նախաձեռնության անդամների և բարձրաստիճան եկեղեցականների հետ: Մի գուցե այս պահոց օրերին համերաշխության մթնոլորտի մեջ մի բարի լուծում գտնվի Աստուծո ողորմությամբ:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ