21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գյուղնախարարը չունի այդ գիտելիքները

 «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղացիների խնդիրներին ասաց, որ գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել:

«Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց գյուղացիների վարկերի տուգանքները, բայց այսօր իրական բարեփոխումներ են պետք, իսկ նախարարությունում այդ բարեփոխումներն անողին չի տեսնում: Նա նշեց, որ նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք և գտնում է, որ նույնիսկ նախարարը չունի այդ գիտելիքները:

Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային տարի, սակայն դա իրականում այդպես չէ:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ թեև այսօր տնտեսությունը պետք է առաջ գնար, սակայն հետ է գնում: 

«Ես առաջարկում եմ, որ քաղաքապետարանը հրաման տա բակային շուկաների ստեղծման մասին, ուղղակի չարգելվեն դրանք: Մենք այսօր էլ պատրաստ ենք կառավարությանը օգնելու»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ