06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը պետք է ստեղծի դատաիրավական համակարգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ասաց,  որ թեև քաղբանտարկյալներին առնչվող  հարցում շատ վտանգավոր կողմեր կան, բայց ինքը ընդհանուր առմամբ բավականին դրական է գնահատում ստեղծված իրավիճակը. «Այնքան երկար ժամանակ ենք սպասել արմատական փոփոխությունների, որ բնական է, որ այս փոփոխությունները բոլորիս ուրախացրեցին»,-ասաց նա:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով կառավարության ծրագրին ասաց, որ ծրագիրն ինչ-որ առումով անսովոր է, որովհետև այն հիմնականում ուղղությունների մասին է և ամբողջությամբ թողնվել է քաղաքացիների որոշմանը.«Որպես էքսպերիմենտ շատ հետաքրքիր է, բայց թե ինչ արդյունք կտա ես դժվարանում եմ ասել»,-նշեց նա: Արշակյանը հավելեց նաև` ծրագրում կան կետեր, որոնք բացատրության կարիք ունեն:

Քաղբատարկյանլների մասին Արշակյանի դիրքորոշումը հստակ էր՝ պետք է վարչապետի կամ ԱԺ-ի կամային որոշմամբ ստեղծվի դատաիրավական հանձնաժողով, որը կորոշի թե ովքեր են քաղբանտարկյալներըը. «Այն քաղբանտարկյալների ցանկը, որը հիմա մեզ ներկայացնոuմ են որոշ չափով իրավական հիմք քիչ ունի»: Քրեական հանցագործների մասին խոսելիս, Արշակյանն ասաց, որ նրանց համար պետք է անել մեծ համաներում և ավելացրերց. «Կան որոշ տեսակի քրեական հանցագործներ, որոնք այսուհետև չպետք է հայտնվեն անազատության մեջ: Նրանց համար ուրիշ միջոցներ պետք է կիրառվեն»:

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը , հաշվի առնելով կառավարության ժամանակավոր լինելը , նոր կառավարության ծրագրի ոչ ծավալուն լինելը համարեց բնական: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ