26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը  Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ […]

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն. դրանք ենթակա են շահագործման

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 54-ն անցել են փորձագիտական եզրակացություն և պատրաստ են շահագործման: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Հայաստանում գրանցված է 135 ատրակցիոն, որոնցից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 54-ը` 49-ը Երևանում, 5-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունները ընթացքի […]

Մի շարք միջոցառումներ են սպասվում

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մարզական ու մշակութային միջոցառումներն այս տարի շատ են, հատկապես հուլիսին են դրանք շատ լինելու: Հուլիսի 3-ին կայանալու է «Փորձիր քեզ» մարզական միջոցառում Ազատության հրապարակում, այնտեղ լինելու […]

Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա […]

Ներքին աուդիտի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մասիսցիները շարժվում են դեպի Երևան (տեսանյութ)

Մասիսից այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են Երևան՝ մայրուղին փակելու: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:    

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից հայտնում են

Հարգարժան հայրենակիցներ. Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի […]

Բաղրամյան գյուղի դպրոցում կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մաիսն, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի