05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը դեռ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Մարուքյանը ցավում է

Ելք դաշինքի նախկին պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախկին անդամ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի հարցը չի քննարկել Լուսավոր Հայաստան կուսակցության հետ, նրա հրաժարականը կուսակցության համար անակնկալ է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 
 
«Կուսակցության համար էլ է անակնկալ եղել որոծումը, բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Մանե Թանդիլյանին, նա առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցը եւ կայացրել է անձնական որոծում, գիտեք, որ նա Դեմ եմ-ից է եղել եւ պարտադիր բաղադրիչը նրա համար կարեւոր, էական նծանակություն ունի»,-ասել է Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ վարչապետ Փաշինյանը դեռ չի ընդունել Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Մարուքյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը այս պահի դրությամբ սոցապնախարարի այլ թեկնածուի հարց չի քննարկում: Կուսակցությունից հեռանալու Թանդիլյանի որոշումն էլ, ըստ Մարուքյանի անձնական է եղել. 
 
«Դա եւս անձնական դաշտում է եղել, որպեսզի կուսակցության գործունեությունը՝ կապված այս կառավարությանն աջակցելու հետ, չխոչընդոտվի, թեեւ նման խնդիր չկա»,-ասել է Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, Լուսավոր Հայաստանը Թանդիլյանի՝ կուսակցությունից հեռանալու դիմում դեռ չի ստացել: Պատասխանելով հարցին, թե ինչպես կազդի Թանդիլյանի հեռանալու որոշումը Լուսավոր Հայաստանի ռեյտինգի վրա, Մարուքյանն ասել է, թե իրենք չեն առաջնորդվում ռեյտինգով եւ մշտապես կայացրել են որոշումներ, որոնք նաեւ ոչ պոպուլյար են եղել: Միեւնույն ժամանակ Մարուքյանը հավելել է. «Մեք չէինք ուզենա , որ Մանեն դուրս գար»: 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ