04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հարկային օրենսգրքում եկամտային հարկի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել:

«Հիմա վճարման հետ կապված կառավարությունը մեղմացնող մի որոշման է գնացել, ովքեր վճարում էին մինչև հուլիսի 1-ը  կսկսեն վճարել ավելի քիչ, ինչի արդյունքում տարբերություն գումարը կֆինանասավորվի պետության կողմից: Երբ վարձու աշխատողը պետք է 5 տոկոս վճարեր, իսկ պետությունը մյուս 5 տոկոսը հետը պետք է կուտակային վճար աներ, որ ամբողջ կուտակային հատկացումը համալրվեր, պետությունը այստեղ գնաց փոխզիջման և 2,5 տոկոսը մնաց աշխատողի վրա, իսկ  7,5-ը մնաց պետությանը»,-ասաց Համբարձումյանը:

Համբարձումյանի  կարծիքով,  եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը ենթադրում է, որ երբ եկամտային հարկով տոկոսադրույք իջեցվի կիջեցվի այն չափով, որ աշխատողի վրա բեռ չլինի:

Առավել մանրամասն՝  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ