08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊՊԾ-ի գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Դատարանը ազատ է արձակել ամբաստանյալին՝ հաշվի առնելով  Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի անձնական երաշխավորությունները:

Սեդրակ Նազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի, 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1,2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին կետ հատկանիշներով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ