21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Երևանի կենտրոնը վերածվել է զզվելի մի տոնավաճառի

Երևանի կենտրոնը վերածվել է զզվելի մի տոնավաճառի: Նման ոճի գրառումներ վերջին շրջանում կարելի է անընդհատ տեսնել սոցիալական ցանցերում: Շատ օգտատերեր նկատում են՝ քաղաքի կենտրոնում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում «սնկի պես» աճել են փողոցային առևտրով զբաղվողները: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել քաղցր բամբակ, զանազան տեսքի փուչիկներ, կենդանիներ, ադիբուդի և անգամ կենդանիներ վաճառողների: «Հակասանիտարական կրպակներ՝ քաղցր […]

Դատարանի դահլիճում կալանավորվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորեց: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվեց այսօր: Միջնորդության քննարկմանը ներկա էր նաեւ Հայկ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ։ 

Քնի պակասը կարող է նաև կաթվածի հասցնել

Մեզանից շատերն են երեկոյան ժամերին շարունակ պտտվում անկողնում և ոչ մի կերպ չեն կարողանում քնել: Իսկ մասնագետները հիշեցնում են, որ ոչ բավարար որակյալ և ոչ բավականաչափ քունը կարող է առաջացնել շատ կարևոր խնդիրներ: Մի շարք փորձեր ապացուցում են, որ ոչ լիարժեք քունը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն է թողնում աշխատունակության և ուշադրության վրա: Նույնիսկ եթե քունը սովորականից […]

Եվս մեկ հրաժարական

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներ, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, արհեստագործներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային գործընկերներ, պետական կառավարման համակարգի […]

Կնոջ գեղեցկությունը վտանգավոր է

Բրիտանական Daily mail պարբերականը տեղեկացնում է եզրակացության մասին, ըստ որի` զույգերի քայքայման պատճառ կարող է լինել կնոջ արտաքին գեղեցկությունը: Գիտափորձի ընթացքում լուսանկարվել են զույգեր, ինչպես նոր ձևավորված, այնպես էլ տարիների համատեղ կյանք ունեցող: Կանանց և տղամարդկանց գնահատել են արտաքին գրավչության տեսանկյունից, և պարզվել է, որ այն զույգերը, որտեղ կինը զգալիորեն ավելի գեղեցիկ է, քան տղամարդը, […]

Կաթողիկոսը խոսել է մարտահրավերներից

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորեց վերջինիս նշանակման առիթով և մաղթեց արդյունավոր գործունեություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն […]

Նիհարել են ուզում գրեթե բոլորը՝ անկախ քաշից

Մի քանի խորհուրդ ավելորդ քաշից տառապողներին: Նիհարելու խնդիրն իսկապես չափազանց տարածված և արդիական խնդիր է նույնիսկ այսօր՝ անկախ տարատեսակ դիետաներից ու հազարավոր «բուժումներից»: Դժվար է գտնել գոնե մի աղջկա, որ չի ուզում նիհարել: Ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված ավելորդ քաշի ձեռքբերումը դժվար է, քանի որ տարբեր գիտնականներ տարբեր կերպ են հիմնավորում երևույթը, սակայն մի […]

Քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ դեպքի առիթով

Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ: Այսպես, 2018թ. հուլիսի 8-ին Ա. […]

Ինչպե՞ս հատել Վրաստանի սահմանը ուրիշի ավտոմեքենայով

Վրաստանում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես հատել Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,- ասված է Վրաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի