21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել ԼՂ բնակչությանը. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը

«Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ ընդհանրապես չմատակարարել զենք -զինամթերք, որոնք, որ կարող են օգտագործվել Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն: Դեսպանը հիշեցրեց, որ […]

Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի.Դավիթ Անանյանի արձագանքը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է ֆեյսբուքում հնչող քննադատությանը, թե ՊԵԿ համակարգ են վերադառնում կոռումպացված կադրերը եւ նշանակումներ են արվում ծանոթությունների միջոցով: Օգտատերերից մեկը ՊԵԿ-ի մի շարք պաշտոնյաների անուններ են նշել, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։ Դավիթ Անանյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ […]

Բեռնաթափե՛ք քրեակատարողական հիմնարկները. Ն. Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեական գործերով համաներման հարցի վերաբերյալ։ «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը։ Համաներում անպայմանորեն պետք է հայտարարվի, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց վարքագծի վտանգավորության աստիճանը հանրության համար իջել է։ Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկներ, կալանավորներ կան, որոնք ունեն  այնպիսի հիվանդություններ, որոնք բացարձակ  անհամատեղելի […]

Սպասվում են եղանակային փոփոխություններ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 13-17-ն […]

Փաստաբանների պալատը մտահոգված է

Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և  329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը)  հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար: Էդուարդ Մանասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Քրեական գործը հանձնվել է դատարան: Էդուարդ Մանասյանն առ այսօր գտնվում է կալանքի […]

Եթե կա վստահության դեֆիցիտ ժողովրդի կողմից, մարդիկ պետք է հեռանան

Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառն ինձ համար պարզ է․ եթե կա վստահության դեֆիցիտ ժողովրդի կողմից, մարդիկ պետք է հեռանան։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն անդամ Ենոք Ազարյանը։ «Ժողովրդի կողմից կար անվստահության դեֆիցիտ, բոլորս ականատես էինք դրան»,- նշեց ավագանու անդամը։ Ենոք Ազարյանի խոսքով՝ խմբակցությունում դեռ չի […]

Բռնության ենթարկված կնոջ վրա «դաբլ» ճնշում են գործադրում, որ չդիմեն իրավապահներին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել։ Նա ներկայացրեց, որ իրենք առաջարկում են, որ առաջակցության կենտրոնը բռնության դեպքով դատարան դիմելու հնարավորություն ունենա միայն բռնության ենթարկված անձի թույլտվությամբ։ «Ծառուկյան» խմբակցության […]

Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:  Էդուարդ Շարմազանովը […]

Հայաստանում հեղափոխությունից հետո, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ. Ն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Նախքան կենտրոնակայան մուտք գործելը նա պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Նա նշեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ: «Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, […]

Հայտնի է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը. ՀՀԿ-ն ցանկանում է ջրհեղե՞ղ ստեղծել

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է հուլիսի 9-ին։ Նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ավագանու Հանրապետական խմբակցության առաջարկն է՝ նոր քաղաքապետի ընտրություն անցկացնել հուլիսի 16-ին։ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի