04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չենք տա. Ա. Ռուստամյանը

«Մենք անվերապահորեն որեւէ մեկին չենք աջակցել եւ չենք էլ պատրաստվում աջակցել: Ընդհանրապես, կռապաշտությունը վատ բան է: Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չենք տա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին`ՀՅԴ-ն անվերապահորեն սատարո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Մենք ասում ենք՝ մի դատիր, որ չդատվես, բայց եթե դատում ես, պետք է դատես առանց ցասումի, որովհետեւ եթե մի անգամ մեր կրքերով, զգացմունքներով եւ անաչառ լինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ ու հետո դրա դեմ պետք է պայքարենք: Չի կարելի անարադարության դեմ ոչ արդար միջոցներով պայքարել: Սա է մեր ասածը, կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե ով ուզում է լինի»,- ՀՅԴ-ի դիրքորոշումը հստակեցրեց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողներից մեկի հարցին`արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվածը ՀՅԴ-ում համարում են քաղաքական հետապնդում, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին կարելի է համարել քաղբանտարկյալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ նման որակավորման համար անհրաժեշտ են հինգ չափորոշիչներ, որոնք դեռ ապացուցման կարիք ունեն:

Եթե հինգ չափանիշներից որեւէ մեկը խախտվել է, ապա կարող է խոսք գնալ քաղաքական հետապնդումների մասին: Ռոբերտ Քոչարյանի գործի մասով Արմեն Ռուստամյանը հստակեցնում է` ավելի լավ է մարդուն առաջադրել մեղադրանք, որի համար կան հսկայական փաստեր, քան թե մեղադրել մի բանում, որի իրողությունը դեռ պետք է ապացուցվի. «Եթե մենք մեղադրանք ենք դնում, որն ինքը դեռ պետք է ապացուցվի, ապա հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեղադրյալը դրանով արդարանա»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ