Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու մեր երազանքը: Հայ ժողովուրդն իր բարձր իրավագիտակցությամբ պայմանավորված որոշումը վավերացրեց դժվարին մի ժամանակներում, երբ […]





































