28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ. Զոհրաբյանը՝ Ալ. Սարգսյանի տան խուզարկության մասին

«Չեմ ուզում կանխակալ գնահատականներ տալ ու որեւէ կերպ ճնշում գործադրել։ Ինձ համար մի փաստ գոյություն ունի՝ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ «ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Սարգսյանի տանը խուզարկությունից հետո ԱԱԾ-ն, ի վերջո, կհասնի՞ նախկին նախագահներին»: Նաիրա Զոհրաբյանը խոսեց […]

27 աշխատակիցներից 8-ը տնօրենի հարազատներն են. կոլեկտիվում բողոքներ կան

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմը երկփեղկվել է. մի մասը դեմ է դուրս եկել տնօրենին, տարբեր գերատեսչություններին դիմում-բողոքներ է հղում՝ մատնանշելով նրա թույլ տված ապօրինությունները եւ պահանջելով հեռացնել պաշտոնից կամ, ավելի ճիշտ, նրա հետ չկնքել աշխատանքային նոր պայմանագիր: Դպրոցի մի խումբ աշխատակիցների նաեւ «Հայկական ժամանակ»-ին հասցեագրած գրության մեջ նշվում է, որ հունիսի 12-ին տնօրեն […]

Թեժ քննարկում ԸՕ հանձնաժողովում. Ծառուկյան դաշինքին դուր չեկավ ՀՅԴ-ի առաջարկը /տեսանյութ/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  10 առաջարկություն  ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովին:  Առաջինը վերաբերում է  գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: ՀՅԴ առաջարկում է անցում կատարել բաց համամասնական համակարգի, երբ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցությունից ում է ցանկանում տեսնել խորհրդարանում: Սա Արմեն Ռուստամյանի խոսքով, ժողովրդավարական համակարգ է: «Պետք է հնարավորություն տալ ժողովրդին միջամտել կուսակցությունների գործերին եւ […]

Ասեց՝ եկեք սրան սատկացնենք, ինքը մարդ չի, մարդու ծնունդ չի. «Սասնա ծռերի» գործով ոստիկան է հարցաքննվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռերի 10 անդամների գործով ցուցմունք է տվել ՊՊԾ գնդի ոստիկան Խաչատուր Մուրադյանը, որն գունդը գրավելու ժամանակ հերթապահություն էր իրականացրել։ «2016 թվականի հուլիսի 16-ին իմ օգնական Մկրտչյան Գագիկի հետ ընդունել ենք  հերթապահությունը եւ անցել մեր ծառայողական պարտականություններին։ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 3։00-ի սահմաններում Մկրտչյան Գագիկին թողնելով հերթապահ մասում՝ […]

Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ. Դավիթ Հարությունյան /տեսանյութ/

ԸՕ հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրական շեմը իջեցնելու՝ կառավարության կազմում ձեւավորված հանձնաժողովի առաջարկին: «Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակա հետապնդի: Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն:  Ընտրական շեմերը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը: Ես […]

Վարորդները կազատվեն տուգանքներից

Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մի շարք իրավախախտումների համար տուգանված վարորդները կազատվեն դրանք վճարելուց: Այսօր Կառավարությունն  ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արդարադատության նախարարը  նշեց, որ  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում […]

Սաշիկ Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն

ԱԱԾ-ն շարունակում է քննչական գործողությունները Ալեքսանդր Սարգսյանի տանը:  Սարգսյանի տուն է ժամանել ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Միքայել Համբարձումյանը չասաց թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում Սաշիկ Սարգսյանի տանը, միայն հավելեց. «Համապատասխան պահին համապատասխան տեղեկություն կփոխանցվի»: Հարցին, թե խուզարկությամբ այս պահին որեւէ բան հայտնաբերվե՞լ է, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ այս պահին չի մեկնաբանում: […]

Հասարակությունը կաթվածահար է լինում

«Այսօր խիստ վտանգված է պետական պաշտոնյայի ինստիտուտը, քանի որ, եթե առաջ ունեինք կասկածներ և խոսքեր, հիմա ԱԱԾ և Ոստիկանության կողմից բոլոր կասկածները հաստատվեցին»,- նշում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, այսչափ կոռուպցիաների բացահայտումը հասարակության մեջ  հուսահատություն կառաջացնի: «Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ պաշտոնական բուրգի գագաթներում են եղել, հիմա սկսվել է գործընթաց՝ նրանց […]

Մեր նպատակն է, որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը

Հուլիսի 21-22-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում տեղի կունենա Վարդավառի ժողովրդական տոնը՝ վերածնված ազգային գեղեցիկ և գունագող ծեսերով: Միջոցառման կազմակերպիչ Մայիս Մարգարյանը «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով միջոցառման անցկացման վայրի ընտրությանն ասաց. «Դրախտիկը խնդրահարույց ծանր գյուղ էր, մեր նպատակն էր այն դարձնել գեղեցիկ և դրախտային: Մեր նպատակն է,  որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը և զբաղվեն գյուղի […]

Ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը

Ըստ իշխանական քարոզչամեքենայի, Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով, ամառային զորակոչին 300 երիտասարդ վերադարձել են հայրենիք ծառայություն անցնելու համար։ Հիմա մտածում եմ՝ ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը, քանի որ անցած տարի ամառայինին էդ թիվը 563 էր, գրում է օգտատեր Արթուր Դանիելյանը:  #պրոպաԳանդիներ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի