25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որորմիր ինձ, Տեր, քանզի գիշեր-ցերեկ քեզ կանչեցի

¹ Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։
² Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։
³ Որորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։
⁴ Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տե՛ր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի.
⁵ որովհետև դու, Տե՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ։
⁶ Ակա՛նջ դիր, Տե՛ր, իմ աղոթքներին և ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։
⁷ Իմ նեղության օրը ես կանչեցի քեզ, և դու լսեցիր ինձ։
⁸ Աստվածների մեջ քեզ նմանը չկա, Տե՛ր, և ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին։
⁹ Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջև, հավիտյան փառք պիտի տան քո անվանը։
¹⁰ Մեծ ես դու, Տե՛ր, և հրաշագործություններ ես անում, և միայն դո՛ւ ես Աստված։
¹¹ Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտությամբ, և սիրտս ուրախանա՝ ակնածելով քո անունից։
¹² Ամբողջ սրտովս գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր Աստված իմ, հավիտյան փառք պիտի տամ քո անվանը։
¹³ Մեծ եղավ քո ողորմությունն իմ հանդեպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։
¹⁴ Աստվա՛ծ, անօրեններն հարձակվեցին ինձ վրա, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, և քեզ իրենց առջև Աստված չհամարեցին։
¹⁵ Բայց դու, Տե՛ր Աստված իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։
¹⁶ Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զորությու՛ն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։
¹⁷ Եվ ինձ բարության նշա՛ն ցույց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամոթահար լինեն, որ դու, Տե՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ։

Սաղմոս 85

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ