21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ակտիվությունը

Ժամը 14.00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 23.72 տոկոսը կամ 201 հազար 268 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

«էն տղեն չի, որ բեյջ կրի» … «ակնոցներդ կջարդեմ»

Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և […]

Իրանց ասել են՝ արեք

Ժողովուրդ ու լրատվականներ, իզուր մի չարչարվեք խախտումների համար, իզուր մի ասեք, որ քվեաթերթիկ հրապարակել չի կարելի, քանի որ բոլորը հրապարակում են, մի ասեք՝ ջուր, կոլա, պիցցա մի տարեք, քանի որ սաղ ընտրատեղամասերում հրապարակվում է, մի ասեք՝ մահացածներ չլինի, քանի որ արդեն լիքը հրապարակումներ տեսա, որ մահացածների անուններ կան, ու վաբշե, ոչ մի բանի մասին մի […]

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Ժամը 13:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի […]

Բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը. Հայկ Մարությանը արեց իր քայլը

Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց […]

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում: Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են […]

Կանխվել է ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:  

Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում

2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%): 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 ընտրող (11.19%): 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 848 հազար […]

Էս պայմանն առաջարկել է ինքը. Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է

Երևանում ընտրողների թիվը 850 հազար է։ Եթե վաղը ՔՊ-ն չի ստանում 425 հազար քվե, զնաչիտ հեղափոխությունը նիխտ ադաբրյամս։ Գուցե ընկերներս հղում տան ընտրողների մի մասի բացակայության փաստին։ Դեմ չեմ։ Այլ մեթոդ առաջարկեմ. եթե չլինի 65 տոկոս մասնակցություն, 65 տոկոս կողմ ձայնով, այն է՝ 425 հազարկողմ, ՔՊ-ն, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է։ Էս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված