21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ալիեւն ընկավ իր լարած թակարդը

Իլհամ Ալիևն իր թվիթերյան էջում երեկ գրառում է կատարել և հայտնվել հիմար իրավիճակում: Ադրբեջանի նախագահը մասնավորապես գրել է, որ միջազգային դիտորդների դրական գնահատականը Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների վերաբերյալ պետք է ուսումնասիրվի: Երևանի ավագանու ըտրություններն այսօր են մեկնարկել ու դժվար է ասել, թե ինչ է նկատի ունեցել Ալիևը, համենայն դեպս, հայ օգտատերերը մի լավ կատակել […]

«Իմ քայլը» դաշինքից համատարած պիցցաներ են տանում տեղամասեր

«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք  6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր ենք ստանում, որ դա համատարած է։

Պարտադրվում է լուսանկարել քվեարկած քվեաթերթիկը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկից հետո, առավոտյան ժամը 8.00-ից 12-ն ընկած հատվածում Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 10 տեղեկություն։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Դեպքերից 1-ը վերաբերել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն, 1-ը աևլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը ընտրացուցակների անճշտություններին, 5-ը ընտրողների կուտակումներին։

Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն

Մինչեւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկը, ժամը 8.00-ն, ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն, 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալուն, բարեգործական արգելքի խախտմանը, ընտրողների ազատ կամքի սահմանափակմանը։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Նրա խոսքով, դեպքերից 17-ը վերաբերել են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը […]

Որոշ շտաբներում եղել են ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք ստացել են քաղաքացիներից, ինչը փոխանցել են իրավապահներին: Ահազանգողը չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով: «Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների […]

Զեյնալյանը միշտ է կողմ եղել նրան, ինչ վերջում ասաց Փաշինյանը

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ընտրատեղամասում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց իրար սիրելու կոչին և ամեն ինչ նոր էջից սկսելու հայտարարությանը նշեց՝ ինքը միշտ է կողմ  էջերը չմրոտելուն։ Արտակ Զեյնալյանը ոչ մի տեսակետ չցանկացավ հնչեցնել, թե ով կհաղթի. «Քվեարկության ավարտին մի քանի ժամ է մնացել և չեմ ցանկանա որևէ կերպ ազդել […]

Ադրբեջանական հերթական մեծ հարձակման մասին

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հերթական մեծ հարձակման մասին։ Նրա խոսքով, կոտրվել են մեծ քանակությամբ էլեկտրոնային փոստեր։ «Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք ադրբեջանցիների ձեռքում են։ Բայց քանի որ մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն մտել, վնաս […]

Ժամը 11.00 դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 9,39 տոկոս

Ժամը 11.00 դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 9,39 տոկոսը կամ 79. 686քաղաքացի։ Այս մատին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Օդերեւութաբանները զգուշացնում են

Սպասվում է Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված