Ջինսե տաբատների նոր ոճը մեծ հետաքրքրություն է առաջացրել
Ամերիկյան օնլայն ռեթեյլեր Fashion Nova-ի կայքում Party in the Back Skinny Jeans անվամբ արտասովոր ջինսե տաբատներ են հայտնվել: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Առջևից տաբատը սովորական տեսք ունի, սակայն հետևից դիզայներները երկու կտրվածք են արել: Այսպիսով, տաբատը ցույց տվող մոդելի հետույքն ամբղջությամբ բաց էր: Ջինսերը հասանելի են Fashion Nova-ի կայքում և արժեն 34.99 դոլար։





































