14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է.

«Հայրենակիցնե՛ր,

Եթե վարչապետ թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև։

Եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն:

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին աշխատելու գործուղել է ժողովուրդը, և ժողովուրդը նրան թույլ չի տալիս վայր դնել իրեն հանձնված մանդատը: Ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին և պահանջում է չգնալ չարդարացված ռիսկի:

Վարչապետի հրաժարականով ճակատագիրն է խաղադրույք դառնալու: Դրա իրավունքը մենք չունենք:

Արտահայտե՛ք ձեր բողոքը: Այսօր կարևորագույն խնդիրը դա է:

Վարչապետը պարտավոր է վարչապետ մնալ»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ