10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած՝ Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձել է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրեւ թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը: Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, եւ նրան […]

Քոչարյանի գործով ՍԴ-ն էլ կդիմի Վենետիկի հանձնաժողով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։ Բայց նաեւ չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից […]

Պահանջում են Մուկուչյանի հրաժարականը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրությունները պետք է անցկացնել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք սկսել են Մուկուչյանի հրաժարականի պահանջով գործողություններ իրականացնել։ «Էն, որ Սերժիկն ինչքան ուզում՝ խփում էր, Մուկուչյանն էլ հաստատում էր թվերով, իր հրաժարականն ենք պահանջում։ Մուկուչյանին պետք է ուղարկենք […]

Գլխավոր դատախազը՝ դատարանի առջեւ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը: Նա օգոստոսի 30-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ […]

ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։ Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով եւ խնդրելով կանխավճար կատարել, որ […]

Բնակարան, հողամաս և 2 միլիոն դրամ նորանշանակ պաշտոնյայի հայտարարագրում. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը զբաղեցնելու 2018 թ. հայտարարագիրը: Յավրումյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան և հողամաս: Դրամական միջոցներ չի ունեցել: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 19–ի դրությամբ եկամուտները կազմել են 1 միլիոն 934 հազար դրամ, որը երեք տարբեր […]

Հեղափոխական-հակահեղափոխական տարանջատումը մեկ շաբաթ հետո կվերանա. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, Երեւանում մոտավորապես մեկ շաբաթ հետո հեղափոխական -հակահեղափոխական տարանջատումը վերանալու է : Ներքաղաքական դաշտն, ըստ հրա,  ներկայումս անցումային վիճակում է եւ իր կարճատեւ խնդիրներն է լուծում: Արմեն Բադալյանի խոսքով, հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները քաղաքական դաշտը փորձում  են բաժանել հեղափոխական ու հակահեղափոխական թեւեի: «Այսինքն, այն ուժերը, որոնք աջայցում են վարչապետ Փաշինյանին ու […]

Քրիստոսը խոսեց ահավոր վտանգավոր երեւույթի մասին, որ հիմա մեղք չի համարվում

Ահավոր վտանգավոր է մարդկանց գայթակղելը՝ մի բան որ հիմա մեղք չի համարվում: Պետք է հատուկ ուշադիր լինենք, որ մարդկանց լավ բաներից չհեռացնենք ու վատ բաների չդրդենք: Հիշու՞մ էք, Տեր Հիսուսը շատ խիստ խոսեց այդ մասին (Ղկ. 17:2): Մի անգամ մի մոգ փորձեց Սբ. Հոգու գործին հակառակ գնալ ու մի մարդու շեղել հավատքից: Պողոսը նայեց նրան […]

Հայտնի է դարձել շաքարի անսպասելի օգտակարությունը

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ տրեգալոզա շաքարը լավ ազդեցություն է ունենում լյարդի վրա և բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը՝ նվազեցնելով դիաբեթի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը: Գիտնականները պարզել են նաև, որ տրեգալոզան արագացնում է կալորիաների այրումը՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը, կանխում է քաշի ավելացումը, լյարդի ճարպակալումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված