Ժամանակավոր ԱԺ կլինի. 168 Ժամ
«Առաջիկա ընտրություններում, բնականաբար, առաջատար դիրքեր կունենա իշխող կուսակցությունը, բացարձակ առաջատար, դա ցույց տվեցին ավագանու ընտրությունները, թեև դրան ընդդիմությունը չէր մասնակցել: Իմ համոզմամբ, ավագանու ընտրությունների պատկերը չի լինի, քանի որ Աժ ընտրություններում որևէ ուժ չի կարող ստանալ ձայների 81%-ը:
Այսինքն՝ պատկերն էապես տարբեր կլինի, բայց իշխող կուսակցության առաջնորդությամբ: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ ընդդիմությունը լուրջ ձայներ կստանա մայիսյան իրադարձություններից հետո, թեև առաջիկա ընտրություններին, իմ կարծիքով, ավելի բազմազան ուժեր կմասնակցեն, քան ավագանու ընտրություններին: Ըստ իս, Երեք կուսակցություն կհայտնվի Աժ-ում»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել Է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Իր հերթին գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը ժամանակավոր կգործի մինչև երկիրը դուրս գա ներկայիս զարգացումների հետևանքների փուլից հաղթահարելով անցումային փուլը, վերականգնելով քաղաքական դաշտի կենսունակությունը, վերականգնելով տնտեսական վիճակը, ներդրումային դաշտը, տնտեսական միջավայրը, քանի որ անկայուն քաղաքական զարգացումները լավ հիմք չեն ներդրումների համար.
«Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: