27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Կա երկու իրականություն

Հայաստանը գտնվում է մեծ հնարավորությունների և մեծ անորոշությունների ճանապարհին։ Կա երկու իրականություն, որոնք բնորոշում են ներկան. Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որն արձանագրել է պետությունը։ Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։ Նրանք, ովքեր նույնիսկ այս օրերին կարողանում են սառը դատել, կընդունեն, որ սա հակասական վիճակ է. մի […]

Ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խոտ համայնքի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի Շինուհայր ենթակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Օգնեք փրկեմ տանս ճրագին. հուսահատ մոր ճիչը

Ես խնդրանքով դիմում եմ աշխարհի համայն հայությանը, որ օգնեք փրկել իմ միակ ճրագին Մուրադիս: Ես Անուշ Ղազարյանս դիմում եմ խնդրանքով աշխարհի հայությանը որդուս ՝21 ամյա Մուրադիս բուժումը արտերկրում իրականացնելու : Ես միայնակ մայր եմ, ունեմ 3 երեխաներ ապրում եմ վարձով: Արդեն 10 տարի: Սպասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որդիս կմեծանա, կաշխատի տուն կունենանք: Որդիս […]

Քրեկան գործեր. Ոստիկանները շարունակում են խոշտանգումներ ու կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի […]

Ի զարմանս ինձ՝ ՀՀԿ-ի մեջ միասնականության ոգին շատ բարձր է. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ հանրային կյանքի կազմակերպման համար շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հապճեպ, անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նրա խոսքով, ընտրությունների անցկացման տեսակնյունից ժամանակը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ եթե դու այսօր բարձր վարկանիշ ունես, վաղը կամ 2 ամիս հետո կարող ես չունենալ, կամ հակառակը:  «ժամանակը շատ էական նշանակություն […]

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիիրավ անդամակցությունը Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցին կտա նոր հնարավորություններ փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման։             Ցանցին լիիրավ անդամակցությանը նպաստել է Պաշտպանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը, աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Բացի այդ, նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումը, որի համաձայն՝ Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին […]

Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին  ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն […]

Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընդունելով շնորհավորանքները պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նախարարն ողջունեց ներկաներին և առաջարկեց անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքներին: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց […]

«Տեր-Պետրոսյանն իր կերպարով փորձում է ակտիվացնել ՀԱԿ կուսակցությունը»

«Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին: Հիշեցնենք, որ […]

Վարչապետը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:  Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի