02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու  է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Աշխատանքային խումբը համակարգելու են  ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը  և նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը: Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային […]

ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 60 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված 4 քրեական գործեր: Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]

Եթե այդպես նայենք, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մենք կունենանք ընտրություն. Շարմազանով

«ՀՀԿ Գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների մեկ տարբերակ կա՝ կառավարության ծրագրի տապալում. «Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, բնականաբար այս փուլում (առաջիկա 1-2 ամսում) ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում՝ […]

Արմեն Սարգսյանը հյուրընկալեց փոքրիկներին և նրանց հետ պաղպաղակ վայելեց

ՀՀ նախագահի նստավայրը լի էր երեխաների երգ ու ծիծաղով, պաղպաղակով ու կոնֆետներով: Օրեր առաջ Արմեն Սարգսյանին դրսում պատահմամբ հանդիպած փոքրիկները Նախագահի հրավերով եկել էին խոստացված պաղպաղակի հետևից: Նախագահի հետ հանդիպման եկած փոքրիկները ոգևորված էին անչափ, որ երգել սկսեցին դեռ մուտքից: Էլինա, Գրիգ, Ադրիանա, Արինկա. Երևանի թիվ 7 մանկապարտեզի մոտ 10 սաներ ձեռք ձեռքի տված մտան […]

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը: Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։ Նախարար […]

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են առաջնագծի նախիջևանյան ուղղություն /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:   «Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն […]

Ոստիկանությունը պարզաբանում է

Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին: Հայտնում ենք, որ Ալլա Լևոնյանը 2017 թ. օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գայանե Մանուկյան անունով օգտատերը Ֆեյսբուք սոցցանցում իրեն սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել: Նյութերի նախապատրաստման […]

Հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ. մանրամասներ Արմարվիրի մարզի թունավորման դեպքից

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց    վիճակը […]

Սամվել Բաբայանի համար /տեսանյութ/

Մի խումբ մարդիկ այսօր՝ մայիսի 18-ին ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջել են՝ անհապաղ ազատ արձակել և արադարեցնել Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նրանք պահանջել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի