28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Գարեգին Չուգասզյանը 24 օր է հացադուլի մեջ է

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը արդեն 24 օր է հացադուլի մեջ է գտնվում։ Նա Մատենադարանի դիմաց վրանում է գտնվում։ Այսօր Չուգասզյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում այս պահին և շարունակելու է հացադուլը։ Հիշեցնենք, որ նա անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակումն է:  Նշենք, որ երեկ Չուգասզյանին այցելել էր առողջապահության […]

Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել և 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին: Որպեսզի այդ հաղթանակից […]

Ինչ հարցեր է քննարկել ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով […]

Շանթ Հարությունյանի կոչը բանտից

Շանթ Հարությունյանի կոչը բանտինց ուղղված Հայաստանի հանրությանը։ Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, […]

Փնտրել մեր մեջ այն պատնեշները, որոնք խանգարում են մոտենալ Աստծու սիրուն

Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ մեր Փրկիչը հիշեցնում է մեզ, թե ինչին պետք սևեռված լինի մեր միտքը: Խոսքը Հարության խորհրդի մասին է: Ինչպես որ Տերն է հարություն առել, այդպես էլ մենք պետք է մարմնապես հարություն առնենք: Տեսեք թե ինչ է ասում Քրիստոս սադուկեցիների, րոնք չէին հավատում ոչ հարությանը, ոչ էլ հրեշտակների գոյությանը. «Այս աշխարհի որդիները կին […]

Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Հոդված 3 ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը: Ասուլիսին մասնակցել են FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է  ս.թ. մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: ՀՀ պաշտպանության […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ […]

«Համարում են, որ եթե փողոց փակելով իշխանությունն է փոխվում, մի փոքր հարցն ինչ է, որ չլուծվի»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս շաբաթը շատ կարևոր էր նոր կառավարության համար: «Հրապարակվեցին այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է նոր կառավարությունը: Տեղի ունեցավ առաջին արտաքին քաղաքական քննությունը, որը հանձնվեց բավականին հաջող, խոսքս վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ: Ձևավորվեց դրական մթնոլորտ, ինչը չափազանց կարևոր է՝ Հայաստանում այս բարեփոխումները բարեհաջող […]

Սերգեյ Սմբատյանը՝ Եվրոպայի լավագույն բեմերում

Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի