08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաց նամակ Աննա Հակոբյանին

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հակոբյան, 2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի […]

Վիգեն Սարգսյանը երջանիկ է

Երջանկության 15 բացառիկ տարի: Աստծո օրհնությմաբ` երեք հրաշք դուստր, բազմաթիվ անմոռանալի պահեր, մեծ ձեռքբերումներ և ամուր օջախ` ամեն ինչ, ինչի մասին կարելի է երազել: Իհարկե նաև անխուսափելի կորուստներ` կյանքից հեռացած հարազատներ և ընկերներ: Հարսանիքի 15-րդ տարեդարձը անվանվում է «բյուրեղապակյա», քանի որ հղկված բյուրեղի պես ամուր են հարաբերությունները, պարզ և անբիծ: Երեկ հյուրընկալում էինք մեր շատ սիրելի […]

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են /տեսանյութ/

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների մայրերը:  Պահանջը արդեն երկար ժամանակ է նույնն է՝ ըստ նրանց, իրենց որդիները մահվան  գործերը լիարժեք չեն քննվել և իրենց որդիների կասկածելի ինքնասպանության գլխավոր մեղավորները դեռևս պատժված չեն: Վալերիյ Մինասյանի մայրը՝ Նանա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում հիշեց՝ որդին բողոքել […]

Գլխավոր դատախազի լռության ուխտը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց հայտնել՝ արդյոք գաղտնալսման գործով հարցաքննվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Բազմիցս ասել եմ՝ նախաքննության ընթացքում տվյալներ չեն հաղորդվում»,– ասել է Արթուր Դավթյանը։ Ի՞նչ տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկրրդ նախագահի եղբոր` Լեւոն Սարգսյանի եւ նրա որդու` Նարեկ Սարգսյանի վերաբերյալ, գլխավոր դատախազը հրաժարվեց հայտնել։ Հիշեցնենք, որ […]

Ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայ երեխաներին. միջազգային հանրությունը պետք է արձագանքի

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է. «Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ […]

Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: «Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նախարարները հանդիպել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ […]

Պուտինի ընտրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի եզրափակչին: Բաքվում հանդիպումներից հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով: Հիշեցնենք, այս գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եւ մինչ Երեւանում պաշտոնական աղբյուրները հաստատում են Պուտինի առաջիկա այցը Հայաստան, […]

ԱԺ-ն ցրելու չորս ճանապարհ՝ ո՞րը կընտրի Փաշինյանը. Հրապարակ

Քաղաքական կուլիսներում քննարկվող միակ թեման Փաշինյան-խորհրդարանական ֆրակցիաներ առաջիկա բանակցություններն են՝ խորհրդարանը լուծա­րելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ Բոլոր ֆրակցիաներն էլ համաձայն են բանակցել։ «Առաջին հերթին՝ ժամկետների շուրջ։ Կարծում եմ՝ բոլոր ուժերն էլ նպատակահարմար կհամարեն ընտրությունները գարնանն անցկացնել, ոչ այս դեկտեմբերին՝ հազար ու մի պատճառով։ Արտահերթ ընտրությունների անցկացման 4 տարբերակ կա, բոլոր 4-ի ռիսկերն էլ մեծ են։ […]

Ծառուկյանի տիկնոջն էլ. Հրապարակ

Երեկ թերթը գրել էր այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթւսրյւսնին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնւսբանություն չէր ստացվել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխա­նելով թերթի հւսրցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյսսլ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր. «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի