05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեղափոխությունը հասավ ցմահ դատապարտյալներին

Անհավատալին՝ ակնհայտ։ Հետո ասում են` հրաշքներ չեն լինում։ Վերջապես ցմահ դատապարտյալներիս պայքարը տվեց իր առաջին արդյունքը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն աննախադեպ որոշում կայացրեց՝ պայմանական վաղաժամկետ ազատել ցմահ դատապարտյալ Գեորգի Օգանիսյանին։ Ուրեմն՝ հեղափոխությունը հասավ մեզ։ Երկար տարիներ դատախազ աշխատած դատավոր Արթուր Մկրտչյանի որոշումից կարելի է ենթադրել, որ հետայսու դատարաններն ինքնուրույն են աշխատում։ Հեղափոխությունից հետո, երբ Արդարադատության նախարար Արտակ Զեյնանյանը բազմիցս հայտարարեց, որ ցմահների վերաբերյալ այլ դիրքորոշում կլինի, քննարկումները սկսել են՝ մտածեցի, որ հերթական «աչքկապոցին» է։ Քանի-քանի նախարար է հայտարարել, որ փորձում են մի բան, բայց այդպես էլ մոռացան։ Ընտրությունից ընտրություն էին փորձում լավամարդ լինել։

Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համոզվեցինք՝ ժողովուրդն է այս երկրի տերը, որ Հայաստանում Մարդը բարձրագույն արժեք է։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի “մարդասիրական” հրամանագրից հետո մահապատիժը ցմահ բանտարկության փոխած ցմահ դատապարտյալներս սրտի տրոփյունով ենք սպասում, թե երբ օրը աչքալուսանքով կբացվի մեզ համար։

Մասնավորապես, ես ու իմ բախտակիցներից մի քանիսը ներման խնդրագրեր ենք գրել։ Նաև դիմել ենք ՀՀ նախագահին՝ հնարավորության սահմաններում վերանայելու գործերը։ Հույս ունենք, որ շատ շուտով մենք էլ կլինենք մեր հարազատների հետ։ Երախտիքի մեր խոսքերը վարչապետին, արդարադատության նախարարին ու ՀՀ նախագահին, որ հուսախաբ չարին մեզ։ Սպասում ենք մեր հերթին, որը համոզված ենք, չի ուշանա։

Հարգանքներով ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ