06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանները պահանջում են հստակեցնել Մայրապետյանի մեղադրանքն ու ազատ արձակել նրան

Գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը մի քանի միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն և նախաքննական մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով հստակեցնել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը։

Բացի այդ, փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մայրապետյանին կալանավորելու և նրա նկատմամբ գրավ չկիրառելու մասին։

«Մեզ համար անհասկանալի է մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, դրա համար ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի հստակ լինի մեզ համար», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ չհստակեցնելով, թե մասնավորապես ի՞նչ բնույթի միջնորդություններ են դրանք։

Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։ Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ գործարարի անվան հետ կապված քրեական գործը վերաբերում է 2008 թվականին։

Դիտարկմանը, թե մեղադրանքը կարծես հասկանալի է՝ կաշառք ստանալուն օժանդակելը, փաստաբանը արձագանքեց. «Չգիտենք՝ ինչու են մեզ հիշել, ով է մեզ հիշել։ Մենք չենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը, դրա համար մենք դիմել ենք նախաքննական մարմնին, որ հստակեցնեն մեզ համար»։

Փաստաբանն ասաց, որ Սամվել Մայրապետյանը ծանր հիվանդություն ունի (պանկրեատիիտ) և կալանքի հետ համատեղելի չէ։ Այդ պատճառով փաստաբանները գլխավոր դատախազություն միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառել։

Սիրունյանը պնդեց, որ իր պաշտպանյալին վերաբերող քրեական գործը ոչ մարտիմեկյան իրադարձությունների և ոչ էլ քաղաքականության հետ կապ չունի։ «Այս քրեական գործը բացարձակ կապ չունի ոչ պոլիտիկայի, ոչ էլ մարտի 1-ի գործի հետ», – ասաց փաստաբանը։

Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին՝ 2 ամիս ժամկետով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ