17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է ՀՀԿ խմբակցության եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը

Մեկնարկել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի  հանդիպումը: Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին ստորագրած 18 ՀՀԿ-ական պատգամավորներից ներկա են միայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը եւ Ռուստամ Մախմուդյանը: Ներկա են նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխության համար ձեւավորված հանձնաժողովի անդամներ ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: Իսկ կառավարության կողմից ներկա է Դանիել Իոնիսյանը: 

Մինչ նիստը սկսելը լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ակնարկեց՝ ՀՀԿ-ում Ընտրական օրենսգրքի այս փոփոխությանը կողմ քվեարկելու մտադրություն չունեն: Սակայն, այն կարող է ընդունվել, եթե իշխանություններին հաջողվի հավաքել 63 ձայն: Այս տրամաբանությամբ՝ անգամ եթե ԵԼՔ-ի խորհրդարանական ձայներին գումարվում է Ծառուկյան խմբակցության եւ ՀՀԿ խմբակցության որոշումից դուրս մնացած 18 պատգամավորների ձայները, միեւնույն է, անհրաժեշտ քանակ չի ապահովում Ընտրական նոր օրենսգրքի ընդունման համար:

Հավելենք նաեւ, որ ՀՅԴ-ում նույնպես դեմ են Ընտրական օրենսգրքի այն փոփոխությանը, որը ներկայացրել է կառավարությունը, որպես նախագիծ: Այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ