14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Վանեցյանացում». ԱԱԾ տնօրենի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ, ո՞վ է հաջորդը. Ժամանակ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նալոգ հավաքողը:

Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ նախարար Բաղրամյանը կտրուկ դեմ է արտահայտվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը. չի կարող, չէ՞, մարդը հակադրվել իր շեֆին, թեկուզ նախկին, ում հավատարմորեն ծառայել է 15 տարի: 

Հավելենք, որ նոր կառավարությունում Վանեցյանը երկու հովանավորյալ ունի. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է, և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին: Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ