Թագավորն ապրած կենա, իսկ ժողովո՞ւրդը. Հրապարակ
Կարելի է արդյոք ընդդիմախոսներին «քաղաքական դիակներ» անվանել, սպառնալ նրանց «աղբանոց» նետելով, հայտարարել, որ հոգեբույժի կարիք ունեն: Կարելի է արդյոք հասարակությունը բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների: Կարելի է մի ելույթում 37 անգամ օգտագոիծել «ժողովուրդ» բառը եւ 12 անգամ՝ «ես ձեզ սիրում եմ» արտահայտությունը: Կարելի է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա ծածուկ փակել դրանք, չկարողանալով ապացուցել մեղադրանքները՝ գրավ կիրառել եւ կալանավոիվածներին ազատ արձակել կամ ձգել քննությունները՝ մինչեւ մարդիկ մոռանան եւ դադարեն հետաքրքրվել դրանց ճակատագրով:
Կարելի է հանրահավաքում նախարարներ ազատել՝ ցուցադրաբար ստորագրելով նրանց ազատման հրամանները, ապա այդ նախարարներին նեիկայացնող քաղաքական ուժի հետ հուշագիր ստորագրել եւ նորից այդ ուժի նեիկայացուցչին նախարար նշանակել: Կարելի է խոսել մայիսին կայանալիք ընտրությունների մասին, ապա կեսճանապարհից փոշմանել եւ որոշել, որ դեկտեմբերին պետք է դրանք կայանան, չնայած բազում խոչընդոտներին ու դժվարություններին:
Անշուշտ, ամեն ինչ կարելի է մեր երկրում, որտեղ ոչ թե ինստիտուտներ են ձեւավորվել այս տարիներին, ոչ թե համակարգերն են գործել, այլ՝ կոնկրետ մարդկանց կամքը: Շատ տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, ավելի ուշ շրջանում՝ Ռոբերտ Քոչարյանի, վերջին փուլում՝ Սերժ Սարգսյանի, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի: Իրոք որ՝ մենք անհատականություններ սիրող, անհատների հետեւից գնացող ազգ ենք: Մեզ հակացուցված են կոլեկտիվ մտածողությունն ու խոիհրդարանական կառավարումը: Ուստի ճիշտ կլիներ վերադառնալ նախագահական, իսկ շատ ավելի ճիշտ՝ միապետական կառավարման:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: