09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի նախագահը Twitter-ում հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։ «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը:    

Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ. Ս. Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը: «Ինչ վերաբերում է իմ թեկնածության հարցին՝ կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, […]

Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է. Պետրոսյանը՝ Մարուքյանին

Ինձ համար տարօրինակ է, որ իրավաբաններն են գուշակությամբ զբաղվում. ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթեցման ներկայացված օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե խնդիրը հստակ է՝ օրենսդրության կատարելագործումը տանելն այն ուղղությամբ, որ որևէ պետական մարմնի աշխատանքները ապահովագրված լինեն ոչ իրավաչափ խոչընդոտներից: Հիշեցնենք, որ «Ելք» […]

Հայրը բռունցքներով հարվածել է փոքրիկի դեմքին. մանրամասներ Արմավիրի դաժան սպանությունից

Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելը մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումից

 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հնարավոր է, հանդիպեն։ «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Ազգային ժողովը «բարիկադներ» է կառուցում

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նստաշրջանի աշխատանքները: Հոկտեմբերի 2-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա թվով 6 օրենքի նախագիծ: ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը: «Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս […]

Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը, երբ երեխաները դպրոցում, մանկապարտեզում կամ բակում են. Հայտարարություն

Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:    Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների […]

Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ… . ցավակցում են Սարկոզին եւ Կարլա Բրունին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Սարկոզին Instagram-ում իր գրառումն ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազնավուրի կատարման տեսանյութով: «Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա […]

Վարչապետը ռուս գործընկերներին անհանգստացնող ինֆորմացիային այնքան էլ լավ չի տիրապետում

Վերջերս  ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի թույլտվությամբ ռուսաստանցի  մասնագետները մուտք են գործել Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված  բիոլաբորատորիաներ: ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը կատարվածը մտահոգիչ է համարում: Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետը կեսաբանական լաբորատորիաներին և ռուս գործընկերներին անհանգստացնող ինֆորմացիային այնքան էլ լավ չի տիրապետում: «Մեր ռուս գործընկերները մասնավորապես հետաքրքրված են կեսնաբանական զենք հանդիսացող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով: Արդյո՞ք դրանք չեն հակասում 1972 թ.-ի կենսաբանական զենքի տարածումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի