20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դարեր անց օծվեց եւ տեղադրվեց Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը /տեսանյութ/

Օրեր առաջ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի օծվեց եւ տեղադրվեց Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը։ Խաչի օծման արարողության ավարտին հավատացյալները համբուրեցին օծված խաչը եւ օգնեցին, որպեսզի այն տեղադրվի։ Սա պատմական օր էր Հայաստանյայց Առաքելական Սբ․Եկեղեցու եւ հատկապես Ախթալայի հավատավոր հայորդիների համար, որովհետև վանքը երկար ժամանակ խաչ չուներ։ Պատմական տվյալները փաստում են, որ Ախթալայի պատմական վանքը 16-րդ դարում անցել է վրացիների ձեռքը, իսկ 1801 թ․Ռուսաց կայսեր Ալեքսանդր Ա-ը վանքը նվիրել է հույն ուղղափառ եկեղեցուն, քանի որ 18-րդ դարից սկսյալ Ախթալայում սկսել են բնակություն հաստատել հույները։

Միայն Խորհրդային Միության փլուզումից հետո վանքը անցել է պատմական իրավատիրոջ՝ Հայաստանյայց Առաքելական Սբ․Եկեղեցուն։ Վերոնշյալ արարողությանց ներկա էին Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը, Լոռվա ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Ալավերդու հոգեւոր հովիվ Տ. Միքայել քհն. Շաղոյանը, Հաղբատի վանահայր Տ. Ատոմ քհն. Ասատրյանը։ 

44653758_475499986290041_7018340302444298240_n 44591249_192687628347579_6643431898506854400_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ