06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովում վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր` 18.00-ին: 

ԱԺ մյուս խմբակցությունները չեն առաջադրել թեկնածուներ և, ըստ իրենց հայտարարությունների, չեն էլ առաջադրելու։

Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետ չի ընտրվում, ապա ընտրությունից մեկ շաբաթ անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե այդ դեպքում էլ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին, իսկ հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրել՝խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ