09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մերժեցի՛ն ինձ, Տեր, և դարձյալ եկան ինձ պաշարեցին

Քո արդարությա՛մբ ինձ լսի՛ր, ո՛վ Տեր, իմ խնդրանքների իմաստի՛ն նայիր, աղոթքս ունկընդրի՜ր, տե՛ս, որ նենգավոր շուրթով չե՛մ խոսում: Իմ իրավունքը թող արժանանա հավանությանը արդար հայացքիդ, որ ճանապարհը Քո սուրբ ուղղության աչքերն իմ տեսնե՛ն: Տե՛ր, փորձեցի՛ր ինձ և քննեցի՛ր սիրտս գիշերով՝ անիրավություն չգտա՛ր այնտեղ: Բերանն իմ պիտի երբե՛ք չպատմի գործերն անարժան, որ մարդու որդիք սովոր են անել […]

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երեւանում երկրների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ Գագաթաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել […]

Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը: Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես […]

ԱԺ նիստին /Ուղիղ միացում/

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նստաշրջանի աշխատանքները: Հոկտեմբերի 2-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա թվով 6 օրենքի նախագիծ: ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ […]

Իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է: Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Իսկ իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։

Սա կամ պաթոլոգիկ սուտասան է կամ պաթոլոգիկ անպիտան

Փաշինյանը կոչ է անում երիտասարդներին վերադառնալ ու ծառայել, ու երկու անգամ քիչ մարդ է վերադառնում, քան նախորդ տարին: «Կիրթ ու պոզիտիվ» Ալիևի հետ հրադադարի մասին է պայմանավորվում ու երկու օր հետո էլի զոհ ենք ունենում (4րդը երկու շաբաթվա ընթացքում): Ստացվում է, որ իր կնոջ ամեն մի խաղաղության կոչին, ադրբեջանցիք պատասխանում են մեկ սպանված հայ զինվորով: […]

Ներքին հրահանգ կա. Ժողովուրդ

Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում, հանցավոր խմբերի կամ խմ­բավորումների հիմնական կազմակեր­պիչներին ազատ չարձակել: Սերժ Սարգսյանի դեմ Ինչպես հայտնի է, 2015 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությու­նը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասա­րակական կազմակերպության ղեկավար Արթուր […]

Սա ռեալիթի շոու չէր և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ՝ արդյունքը. Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

Ակնհայտ է, որ նման քննարկումների անհրաժեշտություն կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հանդիպմանը։ «Հանդիպումների նպատակը չի գոհացրել որևէ կողմին, վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպման, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ և ժպիտներ պարգևի, Նիկոլ Փաշինյանն էլ չի […]

Պարադոքս՝ ինչ մնաց «Սերժին մերժող» Նիկոլից. Իրավունք

Ինչքան էլ զարմանալի լինի, չմե­ռանք այդ օրն էլ տեսանք, թե ինչ­պես Նիկոլ Փաշինյանը գովասանքի արժանացրեց Սերժ Սարգսյանի ջան­քերով ընդունված Սահմանադրու­թյունը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ արտահերթ խորհրդարանա­կան շտապ ընտրությունների դեպ­քում ԱԺ-ում կլինի քաղաքական մո­նոպոլիա, ժողվարչապետն ասաց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ԱԺ առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդի­մադիր. […]

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում. Իրատես

Օրերս կառավարու­թյունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նա­խագծին, որը շուտով կներկայացվի «լուծար­վող» խորհրդարանի դա­տին: Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չար­տահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժո­ղովրդական իշխանու­թյան» կարևոր ֆինան­սատնտեսական փաստաթղթին: Չծանրա­նանք քաղաքական անսովոր այս իրավիճա­կի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք: Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը 1.614 տրլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի