26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում

«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:

«Փաստաթղթերը ստացվել են ԱԺ քարտուղարություն», – նշեց Սարոյանը: 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ավելի վաղ ասել էր, «իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն»։

Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք՝ ԱԺ լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց։

Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ