24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝վաղուց Փաշինյանի ջատագովն է դարձել. Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Նոր Ընտրական օրենսգրքի երեկ տապալված քվեարկության պատճառների մասին այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել է, որ գործադիրը որևէ մեղք չունի կատարվածում, և ինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանին խորհորդ է տալիս «դանդաղ շտապել»։

Հիշեցնենք, որ երեկ վերջինս ԸՕ-ի քվեարկության տապալման մեջ մասնավորապես մեղադրել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ, եթե ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեկտեմբերյան օրակարգը վերջինս օրակարգ չբերեր, նոր Ընտրական օրենսգիրքը կընդունվեր։

Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ի՝ երեկ հնչեցրած քննադատությունների մեջ արդյո՞ք ռացիոնալության հատիկ չկար, Ալեն Սիմոնյանը ժխտական պատասխան է տվել՝ մասնավորապես նշելով.

«Ես մեղադրում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին աթոռակռվի, աթոռը պահելու համար։ Ի դեպ,  Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարներն ինձ հետ նաև  զրույցում խնդրել և փորձել են գոնե մեկ ամիս ավելի իրենց աթոռը պահել»։

ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով վերոնշյալը` նշեց, որ ինքը չգիտի, թե իրականում ով է աթոռակռիվ տալիս, բայց Հանրապետական կուսակցությունը հաստատ չի տալիս։

«ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել։ Եվ, բացի այդ, շուտով շատ ուշադիր կհետևենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին և կտեսնենք՝ ո՞վ էր տալիս աթոռակռիվ և ո՞վ՝ չէ»,- Henaran.am-ի հետ զրույցում, ի պատասխան՝ ասաց Էդուարդ Շարազանովը։

Նա հավելեց նաև, որ ժամանակը շատ կարճ ժամանակամիջոցում ցույց կտա, թե ով է տալիս պետության շահի պաշտպանության կռիվ, և ով՝ աթոռակռիվ, և, որ ամեն ինչ պատմությունն ու ժամանակն իրենց տեղն են դնելու՝ հընթացս նաև Ալեն Սիմոնյանին՝ խորհուրդ տալով չշտապել կամ դանդաղ շտապել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ