09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս /տեսանյութ/

Իրավիճակը լարված է Ազգային ժողովում: Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս: Այժմ նրանք շրջափակել են ԱԺ շենքը և վանկարկում են՝ ՀՀԿ հեռացիր: Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի: 

Պարզվել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգի պատճառը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են մարզվելիս սրտի աշխատանքի կտրուկ կանգի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դա պայմանավորված է մինչծծնդյան բջջային անոմալիայով՝գրում է Medical Xpress-ը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ որոշ մարդկանց մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա է առաջանում, որը հանգեցնում է սրտի աշխատանքի անսպասելի կանգի։ Այդ հիվանդությունը ժառանգական է համարվում և պատահում է 500 մարդուց մեկի մոտ։ […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Նիկոլ փաշինյանը հավելեց, որ մինչև ԱԺ կնտրի նոր վարչապետ,այդ ընթացքում, նա կլինի վարչապետի պաշտոնակատար։ Իսկ երկու անգամ եթե ԱԺ չընտրի վարչապետ, ապա ԱԺ կցրվի։

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը: «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա: Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն […]

Հարձակվել են պատգամավորի վրա. Hraparak.am

Եթե որոշ պատգամավորներ պատանդ են մնացել Ազգային ժողովում, ապա ոմանք էլ չեն կարողացել ներս մտնել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ է հասել, երբ արդեն այստեղ որոշ բազմություն էր հավաքված։ Նա փորձել է դարպասը բացել տալ, որ ներս մտնի, հավաքված կանանցից մի քանիսը ճանաչել են նրան եւ բառիս բուն իմաստով՝ հարձակվել […]

Բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունները

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին իրադարձություններին․ «Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր և բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու-Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա ու քաղաքական ուժերի հետ ԱԺ-ում քննարկենք հարցը։ Հայտնի էր, […]

Դաշնակցությունը կառավարությունից հետ է կանչում իր ներկայացուցիչներին

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին  «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը

Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։ Ըստ գիտնականների՝ որոշում ընդունելիս ուղեղի՝ ճակատային մասում գտնվող երկու հատվածների միջև պայքար է սկսվում։ Զբոսանքի կամ վազելու գնալու համար ուղեղին ավելի շատ ջանք է պետք որոշում ընդունելու համար։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ որոշում են ընդունում հանգստի ավելի պասսիվ տարբերակի օգտին։ […]

Օսիպյանի դիրքորոշումը

Մարդիկ իրենց իրավունքն են իրականացնում, հավաքը ցրելու հիմքեր չկան, այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա: Հիշեցնենք, մարդիկ հավաքվել են ԱԺ-ի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ պաշտպանելու հեղափոխությունը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի